ՀԵՍՈՒ 10:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը Ոդողոմը մատնեց Իսրայելի ձեռքը, որը այն օրը գրավեց ու սրի քաշեց այն։ Նրա մեջ եղած բոլոր մարդկանց այն օրը կոտորեցին, ինչպես որ վարվել էին Լաքիսի հետ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նույն օրը գրավեց և սրի քաշեց այն։ Նրա մեջ եղած բոլոր մարդկանց նույն օրը բնաջնջեց այնպես, ինչպես արել էր Լաքիսին։ |
Երբ նրանք իրենց թշնամիների երկրում էին, ես նրանց անտես չարեցի և ոչ էլ զզվեցի նրանցից՝ նրանց ոչնչացնելու և նրանց հետ իմ կապած ուխտը լուծելու համար, քանզի ես եմ Տերը՝ նրանց Աստվածը։
Գրավեցին ու սրակոտոր արեցին այն, նրա թագավորին և նրա մեջ եղած բոլոր մարդկանց. նրա մեջ ապրող ոչ մեկը չազատվեց։ Նրա հետ վարվեցին այնպես, ինչպես վարվել էին Ոդողոմի հետ. բոլոր բնակիչներին սպանեցին ու նրա մեջ եղած ամեն ինչ ոչնչացրին։