Կողոսացիներին 3:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի՛ ստեք միմյանց։ Ձեր վրայից հանե՛ք հին մարդուն իր գործերով Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի՛ ստեք միմյանց. հանե՛ք ձեր վրայից հին մարդուն իր գործերով հանդերձ |
Նա ասաց. «Իմ ժողովուրդն իմ որդիներն են, որոնք չեն անարգի ինձ». և նա փրկություն բերեց նրանց
Իսրայելի մնացորդները. ո՛չ անիրավություն կանեն, ո՛չ սնոտի բաներ կխոսեն, ո՛չ էլ նրանց բերանում նենգավոր լեզու կգտնվի, որովհետև նրանք կարածեն և կմակաղեն, և չի լինի մեկը, որ վախեցնի նրանց»։
Այս բաներն են, որ պիտի անեք. խոսե՛ք ճշմարտությունը, յուրաքանչյուրն իր ընկերոջը, խաղաղությա՛ն դատաստան և արդա՛ր դատ արեք ձեր դռների առաջ.
Դուք հոր կողմից սատանայի զավակներ եք, և ձեր հոր ցանկություններն եք ուզում կատարել, քանզի նա ի սկզբանե մարդասպան էր և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկար։ Երբ նա ստում է, ինքն իր բնության համաձայն է ստում, քանի որ նա սուտ է և ստի հայր։
Իմացե՛ք, որ մեր հին մարդը խաչվեց նրա հետ, որպեսզի մեղքի մարմինը ոչնչանա, մենք այլևս մեղքին չծառայենք։
Ուստի հեռո՛ւ վանեք ձեզնից հին մարդուն, որ ապականվում է խաբուսիկ ցանկություններով, համաձայն իր նախկին ապրելակերպի,
Ուստի հեռո՛ւ վանեք ստախոսությունը, յուրաքանչյուր ոք թող իր ընկերոջն ասի ճշմարտությունը (Զաք. 8.16), որովհետև միմյանց անդամներ ենք։
Այժմ դուք ևս թոթափե՛ք այդ ամենը՝ բարկությունը, զայրույթը, չարությունը, հայհոյությունը և խեղկատակությունը ձեր բերաններից։
պոռնիկների, արվամոլների, մարդու առևտրով զբաղվողների, ստախոսների, սուտ երդում անողների և այն բոլոր արարքների համար, որոնք հակառակ են առողջ վարդապետությանը,
Եվ այնտեղ մտած չի լինի ոչ մի չարակամ, պիղծ և ստախոս մարդ, այլ պիտի մտնեն միայն նրանք, որոնց անունները գրված կլինեն Գառան Կյանքի գրքում։
Իսկ ծույլերի ու անհավատների, ոճրագործների և պոռնիկների, կախարդների ու կռապաշտների, հմայողներին և բոլոր ստախոս ամբարիշտների բաժինը ծծմբով ու հրով այրվող լճի մեջ է, որ երկրորդ մահն է»։
Բայց դուրս պիտի նետվեն շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները և բոլորը, որ սիրում են սուտն ու կեղծիքը։