Կողոսացիներին 2:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Զգո՛ւյշ եղեք, որ որևէ մեկը ձեզ չհրապուրի իմաստասիրական տեսություններով և սնոտի խաբեությամբ, որոնք մարդկային ավանդության ու բնության տարերային ուժերի վրա են հիմնված և ոչ թե Հիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետության, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Զգո՛ւյշ եղեք, գուցե մեկը ձեզ իմաստասիրությամբ ու դատարկ խաբեությամբ գրավի, որ մարդկային ավանդության, բնության տարերային ուժերի վրա են հիմնված և ոչ Քրիստոսի։ |
Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Թող ձեզ չհրապուրեն ձեր սուտ մարգարեները, որոնք ձեր մեջ են, նաև ձեր գուշակները, ուշք մի՛ դարձրեք ձեր տեսիլքներին, որ դուք տեսնում եք,
Զգո՛ւյշ եղեք մարդկանցից, որովհետև ձեզ դատարաններ կհանձնեն և ձեզ իրենց ատյաններում կտանջեն։
«Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որ ձեզ մոտ են գալիս ոչխարի հանդերձանքով, բայց ներսից հափշտակող գայլեր են։
Էպիկուրյան և ստոյիկյան փիլիսոփաներից ոմանք վիճում էին նրա հետ, ոմանք էլ ասում էին. «Այս շաղակրատն ի՞նչ է ուզում ասել»։ Իսկ ուրիշներն էլ, թե՝ «Երևում է՝ ինչ-որ օտար աստվածությունների քարոզիչ է», քանզի Հիսուսին ու հարությունն էր ավետարանում։
Երբ լսեցին մեռելների հարության մասին, ոմանք սկսեցին ծաղրել, ոմանք էլ ասում էին. «Մի ուրիշ առիթով կլսենք քեզնից այդ մասին»։
Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ճանաչեք այնպիսիներին, որոնք ձեր սովորած վարդապետությունից դուրս հերձված ու գայթակղություն են առաջ բերում։ Հեռո՛ւ մնացեք նրանցից,
Քանդում ենք գաղտնի մտածումները, Աստծու գիտության դեմ գոռոզացած ամեն պատնեշ և գերում ենք բոլոր մտքերը՝ բերելով Քրիստոսի հնազանդությանը։
Հրեության մեջ ավելի առաջադեմ էի ինձ ազգակից շատ հասակակիցներից և շատ ավելի նախանձախնդիր էի իմ հայրենի ավանդություններին։
Մենք էլ նույնպես, մինչ հոգևոր առումով անչափահաս էինք, բնության տարերային ուժերին էինք ենթարկվում ու ծառայում։
Իսկ այժմ, երբ ճանաչեցիք Աստծուն, մանավանդ Աստծու կողմից էլ ճանաչվեցիք, ինչպե՞ս եք վերադառնում տկար ու խեղճ տարերային ուժերին, որոնց ծառան եք ուզում նորից ձեզ դարձնել։
որոնց մեջ մի ժամանակ ապրում էիք՝ այս աշխարհի սովորության համաձայն, ըստ օդում իշխող իշխանի կամքի, այն ոգու, որ այժմ գործում է անհնազանդ մարդկանց մեջ։
Ոչ ոք թող ձեզ դատարկ խոսքերով չխաբի, որովհետև այս բաների համար է Աստծու բարկությունը գալիս անհնազանդ մարդկանց վրա։
զգո՛ւյշ եղիր, որ չմոռանաս Տիրոջը՝ քո Աստծուն, որ հանեց քեզ եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։
Չլինի թե որևէ մեկը ձեզ խաբի կեղծ խոնարհությամբ, հրեշտակների պաշտամունքով, դատարկ բանի հետևելով, անտեղի հպարտանալով մարմնական մտածումներով։
Եթե մեռաք Քրիստոսի հետ և բնության տարերային ուժերի իշխանությունից դուրս եկաք, ինչո՞ւ եք այս աշխարհում ապրողների նման հետևում մարդկանց կողմից տրված պատվիրաններին ու վարդապետություններին.
որոնք իմաստության համբավ ունեն՝ ինքնակամ պաշտամունքով, խոնարհությամբ, մարմնի խստակեցությամբ, բայց արժեք չունեն և ծառայում են մարմինը բավարարելուն։
Ո՛վ Տիմոթեոս, պահի՛ր ավանդը՝ հեռու մնալով պիղծ ու նորահնար տեսություններից և մոլար անուն գիտության հակառակություններից,
Իսկ չար և խաբեբա մարդիկ ավելի առաջ կգնան չարության մեջ, իրենք մոլորված՝ ուրիշներին էլ կմոլորեցնեն։
Տեսակ-տեսակ և օտարոտի ուսմունքների մեջ մի՛ տատանվեք, քանզի լավ է շնորհով ամրացնել սիրտը և ոչ թե կերակուրով, որով ոչ մի օգուտ չստացան նրանք, որ այդպես ընթացան։
Եղբայրնե՛ր, տեսե՛ք, ձեզանից որևէ մեկի մեջ թող երբեք չլինի չար ու անհավատ սիրտ և ապստամբի կենդանի Աստծու դեմ։
Իմացե՛ք, որ ապականացու արծաթեղենով և ոսկեղենով չէ, որ փրկվեցիք ձեր հայրենավանդ ունայն ընթացքից,
Ուստի դուք, սիրելինե՛ր, իբրև նախապես իմացողներ, զգուշացե՛ք, որ անառակ մոլորությամբ տարված՝ չկորցնեք ձեր վստահությունը։
Զգո՛ւյշ եղեք ձեր հանդեպ, որպեսզի չկորցնեք այն, ինչ վաստակեցիք, այլ ստանաք բովանդակ վարձը։