ԾՆՆԴՈՑ 8:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Յոթերորդ ամսի քսանյոթին տապանը նստեց Արարատ լեռան վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Յոթերորդ ամսին՝ ամսի տասնյոթերորդ օրը, տապանը նստեց Արարատ լեռան վրա։ |
Ջուրը շարունակեց նվազել մինչև տասներորդ ամիսը։ Տասնմեկերորդ ամսի առաջին օրը երևացին լեռների գագաթները։
Եվ մինչ նա երկրպագում էր իր Նեսրաք աստծու տանը, նրա որդիներ Ադրամելեքն ու Սարասարը նրան սրով հարվածեցին և Արարատի երկիրը փախան։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Ասորդանը։
Եվ մինչ նա իր Նասրաք աստծու տաճարի մեջ երկրպագում էր իր կուռքին, նրա որդիները՝ Ադրամելեքը և Սարասարը, սրով սպանեցին նրան, և իրենք փախստական գնացին Հայք [𝕸 Արարատի երկիր]։ Իսկ նրա փոխարեն թագավորեց նրա որդին՝ Ասորդանը։
Դրո՛շ բարձրացրեք երկրի վրա, փո՛ղ փչեք բոլոր ազգերի մեջ, զորագնդե՛ր կանչեք նրա դեմ։ Իմ կողմից հրամա՛ն տվեք Այրարատյան թագավորություններին և Ասքանազյան գնդին, նրա շուրջը նետաձիգ սարքե՛ր կանգնեցրեք, հարձակվե՛ք նրանց վրա։ Շարժվեց ու տանջվեց երկիրը, որովհետև Բաբելոնի վրա հասավ Տիրոջ խորհուրդը, և երիվարները հասան իբրև մորեխի բազմություն։