Աստված օրհնեց դրանց ու ասաց. «Աճե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք ծովերի ջրերը, իսկ թռչունները թող բազմանան երկրի վրա»։
ԾՆՆԴՈՑ 8:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քեզ հետ դո՛ւրս հանիր նաև բոլոր գազաններին, որ քեզ մոտ են, և բոլոր էակներին՝ թռչուններից մինչև անասունները, երկրի վրա սողացող բոլոր սողուններին, որ սողան երկրի վրա։ Աճե՛ք և բազմացե՛ք երկրի վրա»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քեզ հետ եղող բոլոր կենդանիներին ամեն մարմնից՝ թե՛ թռչուն, թե՛ անասուն և թե՛ երկրի վրա սողացող բոլոր սողունները, հանի՛ր քեզ հետ, որպեսզի բազմանան երկրի վրա, աճեն և շատանան երկրի վրա»։ |
Աստված օրհնեց դրանց ու ասաց. «Աճե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք ծովերի ջրերը, իսկ թռչունները թող բազմանան երկրի վրա»։
Եվ օրհնեց նրանց Աստված՝ ասելով. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրե՛ք դրան, իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, բոլոր կենդանիների և ողջ երկրի, ինչպես նաև երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։
Աստված օրհնեց Նոյին ու նրա որդիներին և նրանց ասաց. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը և տիրե՛ք դրան։