Բայց իմ ուխտը ես հաստատելու եմ Իսահակի հետ, որին Սառան կծնի քեզ համար մյուս տարի այս ժամանակ»։
ԾՆՆԴՈՑ 6:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես իմ ուխտը կհաստատեմ քեզ հետ, և տապան կմտնես դու, քեզ հետ՝ նաև քո որդիները, քո կինը և քո որդիների կանայք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սակայն իմ ուխտը կհաստատեմ քեզ հետ, և տապան կմտնես դու, և քեզ հետ՝ քո որդիները, քո կինը և քո որդիների կանայք։ |
Բայց իմ ուխտը ես հաստատելու եմ Իսահակի հետ, որին Սառան կծնի քեզ համար մյուս տարի այս ժամանակ»։
Իմ ուխտը պիտի հաստատեմ իմ և քո միջև, իմ և քեզնից հետո գալիք քո ժառանգների միջև սերնդեսերունդ, մի հավիտենական ուխտ՝ քո Աստվածը լինելու, ինչպես նաև քեզնից հետո քո սերունդների Աստվածը։
Տերը՝ Աստված, ասաց Նոյին. «Դու և քո ողջ ընտանիքը մտե՛ք տապան, որովհետև իմ առջև միայն դու ես արդար այս սերնդի մեջ։
Այդ օրը Նոյի հետ տապան մտան Սեմը, Քամը, Հաբեթը՝ Նոյի որդիները, Նոյի կինը և նրա որդիների երեք կանայք։
Գնա՛, ո՛վ իմ ժողովուրդ, մտի՛ր քո շտեմարանները, փակի՛ր քո դռները, թաքնվի՛ր միառժամանակ, մինչև որ անցնի Տիրոջ բարկությունը,
Հավատո՛վ Նոյը, հրաման ստանալով դեռևս անտեսանելի բաների մասին, երկնչելով՝ իր ընտանիքի փրկության համար տապանը պատրաստեց, որով և դատապարտեց աշխարհը և ժառանգորդ եղավ այն արդարության, որ հավատից է։
որոնք մի ժամանակ ապստամբել էին, երբ Աստծու համբերատարությունը երկարաձգվում էր նրանց համար մինչև Նոյի օրերը, երբ տապանն էր շինվում։ Այդ օրերին քչերը, այսինքն՝ ութ հոգի փրկվեցին ջրից։
Նա չխնայեց նաև հին աշխարհին, երբ ամբարիշտների աշխարհի վրա ջրհեղեղ բերեց՝ փրկելով միայն ութ հոգու, այդ թվում Նոյին՝ արդարության քարոզչին։