ԾՆՆԴՈՑ 50:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովսեփը նրանց ասաց. «Մի՛ վախեցեք, որովհետև ես Աստծունն եմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հովսեփն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք, մի՞թե ես Աստծու փոխանորդն եմ։ |
Բայց դուք մի՛ տրտմեք, մի՛ նեղվեք, որ ինձ վաճառել եք, որովհետև Աստված փրկության համար է ինձ այստեղ ուղարկել ձեզնից առաջ։
Դուք մտածեցիք ինձ չարիք պատճառել, բայց Աստված որոշեց ինձ բարիք անել, ինչպես որ եղավ այժմ, որովհետև մարդկանց մեծ բազմություն կերակրեցի»։
Երբ Իսրայելի արքան ընթերցեց նամակը, իր հագուստները պատառոտելով՝ ասաց. «Մի՞թե ես Աստված եմ, որ սպանեմ կամ կենդանացնեմ. ինձ մոտ մարդ է ուղարկել բորոտությունից բուժելու համար։ Իմացե՛ք և տեսե՛ք, որ սա պատրվակ է»։
Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ տե՛ղ տվեք Աստծու բարկությանը, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ» (Բ Օր. 32.35),- ասում է Տերը։
Կհատուցեմ վրեժխնդրության օրը, այն ժամանակ, երբ նրանք կշեղեն իրենց ուղին, որովհետև մոտ է նրանց կորստյան օրը, և ձեր դատաստանը պատրաստ է։
Արդարև, ճանաչում ենք նրան, ով ասաց. «Իմն են վրեժխնդրությունները, և ես պիտի հատուցեմ» (Բ Օր. 32.35)։ Եվ դարձյալ. «Տերը պիտի դատի իր ժողովրդին» (Բ Օր. 32.36)։