Եվ մի օր կռիվ ծագեց Աբրամի հոտերի ու Ղովտի հոտերի հովիվների միջև։ Այն ժամանակ այդ երկրում բնակվում էին քանանացիներն ու փերեզացիները։
ԾՆՆԴՈՑ 50:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քանանացիների երկրի բնակիչները, տեսնելով Ատադի կալում արված սուգը, ասացին. «Եգիպտացիները մեծ սգի մեջ են»։ Այդ պատճառով էլ այդ վայրը, որ Հորդանանի մյուս կողմում է, կոչվեց Եգիպտոսի Սուգ [𝕸 Ավել-Միցրայիմ]։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ երկրի բնակիչ քանանացիները, երբ տեսան Ատադի կալում եղած սուգը, ասացին. «Սա եգիպտացիների մի մեծ սուգ է»։ Դրա համար այդ տեղի անունը դրեցին Աբելմիսրայիմ, որ Հորդանանի մյուս կողմում է։ |
Եվ մի օր կռիվ ծագեց Աբրամի հոտերի ու Ղովտի հոտերի հովիվների միջև։ Այն ժամանակ այդ երկրում բնակվում էին քանանացիներն ու փերեզացիները։
Այն ժամանակ Հակոբն ասաց Շմավոնին ու Ղևիին. «Ինձ ատելի և չար դարձրիք այս երկրի բնակիչների՝ քանանացիների ու փերեզացիների աչքին։ Մենք սակավաթիվ ենք։ Եթե նրանք հավաքվեն, ինձ վրա հարձակվեն ու հարվածեն ինձ, ապա կոչնչանանք և՛ ես, և՛ իմ տունը»։
Նրանք հասան Հորդանանի այն կողմում գտնվող Ատադի կալը և այնտեղ սաստիկ ողբ ու կոծ արեցին նրա վրա։ Նա հոր համար յոթ օր սուգ արեց։
(Դրանք Հորդանան գետի այն կողմում են՝ դեպի արևմուտք տանող ճանապարհի հետևում, քանանացիների երկրում, որոնք բնակվում են արևմուտքում, Գաղգաղայի մոտ, Բարձր կաղնու [𝕸 Էլոնե Մորեք] մերձակայքում)։
Արդ, թող անցնեմ, տեսնեմ բարեբեր երկիրը, որ գտնվում է Հորդանան գետից այն կողմ, սքանչելի լեռներն ու Անդրլիբանանը”։
Բարձրացի՛ր Կոփածո [𝕸 Պիսգա] լեռան գագաթը, աչքերովդ նայի՛ր ծովի, հյուսիսի, հարավի ու արևելքի ուղղությամբ, աչքերովդ տե՛ս, որովհետև Հորդանան գետի այն կողմը չես անցնելու։
ոսկե մկները համապատասխանում էին այլազգիների հինգ նախարարների քաղաքների թվին, պարսպապատ քաղաքներից մինչև փերեզացիների ավանները, և մինչև այն քարը, որի վրա դրեցին Տիրոջ Ուխտի տապանակը, որը մինչև այսօր էլ կա բեթսամյուսացի Ովսիեի հանդում։