ԾՆՆԴՈՑ 48:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովսեփը պատասխանեց հորը. «Իմ որդիներն են, որոնց Աստված պարգևեց ինձ այստեղ»։ Հակոբն ասաց. «Նրանց բե՛ր ինձ մոտ, որ օրհնեմ նրանց»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հովսեփը պատասխանեց իր հորը. «Իմ որդիներն են, որոնց Աստված պարգևեց ինձ այստեղ»։ Եվ Հակոբն ասաց. «Խնդրում եմ, ինձ մո՛տ բեր նրանց, որ օրհնեմ»։ |
Վեր նայելով՝ Եսավը տեսավ կանանց ու երեխաներին և հարցրեց. «Սրանք քո ի՞նչն են»։ Հակոբը պատասխանեց. «Իմ երեխաներն են, որոնցով Աստված ողորմեց ինձ՝ քո ծառային»։
Սրանք բոլորը Հակոբի որդիներն են՝ թվով տասներկու։ Եվ այս է, որ նրանց հայրը խոսեց իրենց հետ։ Նա յուրաքանչյուրին օրհնեց իրեն արժանի օրհնությամբ։
Սրանք բոլորը արքայի երաժիշտ Եմանի որդիներն էին, որին Աստված խոստացել էր փառավորել՝ Եմանին տալով տասնհինգ որդի և երեք դուստր։
Քո կինը վայելուչ այգու պես է քո տան անկյունում, Քո որդիները՝ նորատունկ ձիթենիների պես՝ քո սեղանի շուրջը։
Ահավասիկ ես և իմ զավակները, որ Աստված ինձ պարգևեց, Իսրայելի տան մեջ նշաններն ու վկաները պիտի լինեն Զորությունների Տիրոջ կողմից, որ բնակվում է Սիոն լեռան վրա։
Այս է այն օրհնությունը, որով Մովսեսը՝ Աստծու մարդը, նախքան մեռնելը օրհնեց Իսրայելի որդիներին՝
Հավատո՛վ օրհնեց Հակոբը իր մեռնելու ժամանակ Հովսեփի որդիներից ամեն մեկին և երկրպագեց Աստծուն՝ իր գավազանի ծայրին հենված։
և նա հղիացավ։ Երբ ժամանակը հասավ, ծնեց որդի, որի անունը դրեց Սամուել՝ ասելով. «Տիրոջից՝ Զորությունների Աստծուց խնդրեցի սրան»։