Արդ, մինչև իմ Եգիպտոս գալը Եգիպտոսում ծնված քո երկու որդիները՝ Եփրեմն ու Մանասեն, իմն են, ինչպես Ռուբենն ու Շմավոնը։
ԾՆՆԴՈՑ 48:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ մյուս զավակները, որոնց ծնունդ կտաս սրանցից հետո, թող քոնը լինեն։ Նրանք թող իրենց եղբայրների անունով կոչվեն և բաժին ստանան նրանց ժառանգությունից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանցից հետո քո ունեցած մյուս որդիները քեզ լինեն, թող նրանք կոչվեն իրենց եղբայրների անուններով իրենց ժառանգության մեջ։ |
Արդ, մինչև իմ Եգիպտոս գալը Եգիպտոսում ծնված քո երկու որդիները՝ Եփրեմն ու Մանասեն, իմն են, ինչպես Ռուբենն ու Շմավոնը։
Երբ ես գալիս էի Ասորիների Միջագետքից և մոտեցել էի Եփրաթային, որը Բեթղեհեմն է, քանանացիների երկրում մեռավ քո մայրը՝ Ռաքելը, և ես նրան թաղեցի Եփրաթայի ճանապարհին»։
Հովսեփի որդիները երկու ցեղ էին՝ Մանասեն և Եփրեմը։ Ղևտացիներին երկրի մեջ բաժին չտրվեց, այլ միայն քաղաքներ՝ բնակվելու համար, և դրանց ագարակները՝ նրանց ոչխարների համար։