Դու կբնակվես Արաբիայի Գեսեմ երկրում և ինձ մոտ կլինես դու, քո որդիները, քո որդիների որդիները՝ քո ոչխարներով ու արջառներով, ամբողջ ունեցվածքով։
ԾՆՆԴՈՑ 47:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովսեփն իր հորն ու եղբայրներին և իր հոր ընտանիքի բոլոր անդամներին ցորեն էր տալիս՝ ըստ իրենց շնչի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հովսեփը կերակրում էր իր հորն ու եղբայրներին և իր հոր ամբողջ գերդաստանին՝ հաց տալով ընտանիքների կարիքների համեմատ։ |
Դու կբնակվես Արաբիայի Գեսեմ երկրում և ինձ մոտ կլինես դու, քո որդիները, քո որդիների որդիները՝ քո ոչխարներով ու արջառներով, ամբողջ ունեցվածքով։
Ես պարենով կապահովեմ քեզ այնտեղ, որովհետև դեռ հինգ տարի ևս սով է լինելու, որպեսզի չկոտորվեք դու, քո որդիները, և չոչնչանա քո ամբողջ ունեցվածքը”։
Աստված է ձեզնից առաջ ինձ ուղարկել այստեղ, որպեսզի ձեզ սերունդ թողնվի երկրի վրա, և կերակրվեն ձեր մեծաթիվ մնացորդները։
Հովսեփը գնաց ու փարավոնին ասաց. «Իմ հայրն ու եղբայրները իրենց ոչխարներով ու արջառներով, իրենց ամբողջ ունեցվածքով եկել են քանանացիների երկրից և ահա Գեսեմում են»։
Երբ բերքը ստանաք, մեկ հինգերորդ մասը կտաք փարավոնին, իսկ չորս հինգերորդը թող ձերը լինի իբրև հողի սերմացու և սնունդ՝ ձեզ, ձեր ընտանիքի բոլոր անդամների ու ձեր երեխաների համար»։
Եվ նրանց ասաց. «Մի՛ վախեցեք։ Ես կկերակրեմ ձեզ և ձեր ընտանիքները»։ Եվ մխիթարեց նրանց ու սփոփեց նրանց սրտերը։
Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։
Նրան պիտի ապավինեն իր հոր տան բոլոր պատվավոր մարդիկ՝ փոքրերից մինչև մեծամեծները։ Բոլոր անոթները՝ մանր թե մեծ, մինչև կարասները, նա պիտի բացի, և ոչ ոք չի կարողանալու փակել, պիտի փակի, և ոչ ոք չի կարողանալու բացել։ Այն ժամանակ ամեն ինչ կախված է լինելու նրանից։
Որպես Քրիստոսի առաքյալներ՝ կարող էինք ծանրություն դառնալ ձեզ վրա, բայց ձեր մեջ համեստ եղանք։ Ճիշտ ինչպես ստնտուն, որ մանուկների է կերակրում,
որովհետև մարմնի մարզումը քիչ բանի համար է օգտակար, մինչդեռ աստվածապաշտությունն օգտակար է ամեն ինչի համար. այն ունի ավետիսը կյանքի՝ թե՛ այս և թե՛ հանդերձյալ։
Իսկ եթե մի այրի զավակներ ու թոռներ ունի, նրանք նախ թող սովորեն բարի վերաբերմունք ունենալ սեփական տան հանդեպ և փոխհատուցում տալ իրենց ծնողներին, որովհետև ա՛յդ է բարին ու ընդունելին Աստծու առաջ։
Եթե մեկը յուրայինների և մանավանդ ընտանիքի մասին հոգ չի տանում, նա հավատն ուրացած է և անհավատից ավելի վատ է։
նորածինը քեզ վերստին կյանք կտա և կկերակրի քո ծերության ժամանակ, որովհետև քեզ սիրող հարսը, որ քեզ համար յոթ որդուց էլ լավ է, որդի ծնեց»։