Ծառան վերցրեց իր տիրոջ ուղտերից տասը ուղտ, նաև իր տիրոջ բոլոր բարիքներից և ճանապարհ ընկավ դեպի Միջագետք՝ Նաքովրի քաղաքը։
ԾՆՆԴՈՑ 45:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իր հոր համար ևս ուղարկեց նույնպիսի նվերներ և Եգիպտոսի բոլոր բարիքներով բեռնված տասը էշ, ինչպես նաև պարենով բեռնավորված տասը ջորի՝ իբրև ճանապարհի պաշար հոր համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա իր հոր համար ուղարկեց այս բաները. տասը էշ՝ Եգիպտոսի բարիքներով բեռնված, և տասը էգ էշ՝ բեռնված ցորենով, հացով և ուտելիքներով՝ իր հոր ճանապարհորդության համար։ |
Ծառան վերցրեց իր տիրոջ ուղտերից տասը ուղտ, նաև իր տիրոջ բոլոր բարիքներից և ճանապարհ ընկավ դեպի Միջագետք՝ Նաքովրի քաղաքը։
Իրենց հայրը՝ Իսրայելը, ասաց նրանց. «Եթե այդպես է, արե՛ք այդ։ Ձեր ամանները լցրե՛ք մեր երկրի պտուղներով և այդ մարդուն նվերնե՛ր տարեք՝ կնդրուկ, մեղր, խունկ, զմուռս, բևեկն և ընկույզ։
Նա բոլորին երկուական պատմուճան տվեց, իսկ Բենիամինին տվեց երեք հարյուր դահեկան և հինգ պատմուճան՝ փոխնիփոխ հագնելու։
Եվ Իսրայելի որդիները նրանց ասացին. «Ավելի լավ կլիներ՝ Տիրոջ հարվածներից մահանայինք եգիպտացիների երկրում, երբ մսով լի կաթսաների մոտ էինք նստում ու կուշտ հաց ուտում, քան բերեիք մեզ այս անապատը, որ ողջ ժողովրդին սովամահ անեք»։