ԾՆՆԴՈՑ 45:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նա ընկավ իր եղբոր՝ Բենիամինի պարանոցին ու լաց եղավ. Բենիամինն էլ լաց եղավ՝ նրա պարանոցին փաթաթված։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ իր եղբայր Բենիամինի վզովն ընկավ ու լաց եղավ։ Բենիամինն էլ լաց եղավ՝ նրա վզովն ընկած։ |
Եսավը վազեց նրան ընդառաջ, գրկեց նրան և համբուրեց, ընկավ նրա պարանոցին, համբուրեց նրան, և երկուսով լաց եղան։
Առանձնանալով՝ Հովսեփը լաց եղավ, ապա կրկին եկավ նրանց մոտ, խոսեց նրանց հետ և նրանց ներկայությամբ շղթայեց Շմավոնին։
Հովսեփը հուզվեց, երբ տեսավ իր եղբորը, աղիքները գալարվեցին, և սիրտը լցվեց։ Մտնելով իր սենյակը՝ լաց եղավ։
Հովսեփը համբուրեց նաև իր բոլոր եղբայրներին և նրանց գրկած՝ լաց եղավ։ Դրանից հետո միայն իր եղբայրները խոսեցին նրա հետ։
Նա այնպես բարձրաձայն լաց եղավ, որ եգիպտացիները լսեցին, և եղելությունը հայտնի դարձավ փարավոնի պալատում։
Հովսեփը լծեց իր կառքը և Քաջաց քաղաքի մոտ ընդառաջ գնաց իր հորը՝ Իսրայելին։ Եվ երբ նրան տեսավ, ընկավ նրա պարանոցին և հեկեկալով լաց եղավ։
Վեր կացավ եկավ իր հոր մոտ. և դեռ բավական հեռու էր, հայրը տեսավ նրան և գթաց. վեր կացավ և վազեց ընդառաջ, ընկավ նրա պարանոցով և համբուրեց նրան։