11 Հակոբը համբուրեց Ռաքելին ու բարձրաձայն լաց եղավ։
11 Ապա Հակոբը համբուրեց Ռաքելին և բարձր ձայնով լաց եղավ։
Եսավը վազեց նրան ընդառաջ, գրկեց նրան և համբուրեց, ընկավ նրա պարանոցին, համբուրեց նրան, և երկուսով լաց եղան։
Նա այնպես բարձրաձայն լաց եղավ, որ եգիպտացիները լսեցին, և եղելությունը հայտնի դարձավ փարավոնի պալատում։
Հովսեփը հուզվեց, երբ տեսավ իր եղբորը, աղիքները գալարվեցին, և սիրտը լցվեց։ Մտնելով իր սենյակը՝ լաց եղավ։
Ողջունե՛ք միմյանց սուրբ համբույրով։ Քրիստոսի բոլոր եկեղեցիները ողջունում են ձեզ։
Եվ Տերն ասաց Ահարոնին. «Ընդառա՛ջ գնա Մովսեսին՝ դեպի անապատ»։ Եվ գնաց ու դիմավորեց նրան Աստծու լեռան վրա ու համբուրեց նրան։
Երբ Լաբանը լսեց Հակոբի՝ իր քրոջ որդու անունը, ընդառաջ վազեց, գրկեց նրան, համբուրեց և տարավ իր տունը։ Հակոբը Լաբանին պատմեց ողջ անցուդարձը։
Ապա Իսահակը՝ նրա հայրը, ասաց նրան. «Մո՛տ արի և համբուրի՛ր ինձ, որդյա՛կ»։
Մովսեսն ընդառաջ ելավ իր աներոջը, երկրպագեց նրան և համբուրեց նրան։ Ողջագուրվեցին խաղաղությամբ, և նրանց տարավ իր վրանը։
Երբ Հակոբը տեսավ իր մորեղբայր Լաբանի դուստր Ռաքելին և իր մորեղբայր Լաբանի հոտերը, մոտեցավ, ջրհորի բերանից գլորեց քարը և ջուր տվեց իր մորեղբայր Լաբանի ոչխարներին։