կասեք՝ “Մենք՝ քո ծառաները, մանուկ հասակից մինչև այժմ անասնապահությամբ ենք զբաղվում՝ և՛ մենք, և՛ մեր հայրերը”, որպեսզի նա ձեզ թույլ տա բնակվել Գեսեմ երկրում, քանի որ եգիպտացիների համար ոչխարների ամեն մի հովիվ գարշելի է»։
ԾՆՆԴՈՑ 45:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դու կբնակվես Արաբիայի Գեսեմ երկրում և ինձ մոտ կլինես դու, քո որդիները, քո որդիների որդիները՝ քո ոչխարներով ու արջառներով, ամբողջ ունեցվածքով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դու կբնակվես Գեսեմի երկրում և մոտիկ կլինես ինձ, դու, քո որդիները, քո որդիների որդիները, քո հոտերը, քո արջառները և քո ամբողջ ունեցվածքը։ |
կասեք՝ “Մենք՝ քո ծառաները, մանուկ հասակից մինչև այժմ անասնապահությամբ ենք զբաղվում՝ և՛ մենք, և՛ մեր հայրերը”, որպեսզի նա ձեզ թույլ տա բնակվել Գեսեմ երկրում, քանի որ եգիպտացիների համար ոչխարների ամեն մի հովիվ գարշելի է»։
Հովսեփը գնաց ու փարավոնին ասաց. «Իմ հայրն ու եղբայրները իրենց ոչխարներով ու արջառներով, իրենց ամբողջ ունեցվածքով եկել են քանանացիների երկրից և ահա Գեսեմում են»։
Հովսեփն իր հորն ու եղբայրներին և իր հոր ընտանիքի բոլոր անդամներին ցորեն էր տալիս՝ ըստ իրենց շնչի։
Նրանք ասացին փարավոնին. «Պանդխտության ենք եկել այս երկիրը, որովհետև քո ծառաների ոչխարները կեր չունեին, քանի որ քանանացիների երկրում սովը սաստկացավ։ Արդ, թո՛ւյլ տուր, որ մենք՝ քո ծառաները, բնակվենք Գեսեմ երկրում»։
Ահա եգիպտացիների երկիրը քո առջև է. արգավանդ մի շրջանում բնակեցրո՛ւ քո հորն ու եղբայրներին։ Նրանք թող բնակվեն Գեսեմ երկրում։ Իսկ եթե գիտես, որ նրանց մեջ կան հմուտ անձինք, իմ ոչխարների հոտերի վրա վերակացո՛ւ կարգիր»։
Մովսեսն ասաց. «Հնարավոր չէ այդպես անել, որովհետև եգիպտացիներին գայթակղեցնող կենդանիներ պիտի զոհենք Տիրոջը՝ մեր Աստծուն, և եթե եգիպտացիներին գայթակղեցնող կենդանիներ զոհենք նրանց առաջ, մեզ կքարկոծեն։
Հա՛յր, ում ինձ տվեցիր, կամենում եմ, որ որտեղ ես եմ, նրանք էլ այնտեղ ինձ հետ լինեն, որպեսզի տեսնեն իմ փառքը, որ ինձ տվեցիր, քանի որ ինձ սիրեցիր նախքան աշխարհի լինելը։
Հովսեփը մարդ ուղարկեց և բերել տվեց Հակոբին՝ իր հորը, և ամբողջ ազգատոհմին՝ յոթանասունհինգ հոգի։