Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 45:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Դու կբնակվես Գեսեմի երկրում և մոտիկ կլինես ինձ, դու, քո որդիները, քո որդիների որդիները, քո հոտերը, քո արջառները և քո ամբողջ ունեցվածքը։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Դու կբնակվես Արաբիայի Գեսեմ երկրում և ինձ մոտ կլինես դու, քո որդիները, քո որդիների որդիները՝ քո ոչխարներով ու արջառներով, ամբողջ ունեցվածքով։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 45:10
12 Խաչաձեւ Հղումներ  

“Մենք՝ քո ծառաները, մեր մանկությունից մինչև հիմա խաշնարածներ ենք, մենք էլ, մեր հայրն էլ”, որպեսզի բնակվեք Գեսեմի երկրում, որովհետև ամեն հովիվ եգիպտացիների աչքին գարշելի է»։


Հովսեփը եկավ, պատմեց փարավոնին և ասաց. «Իմ հայրն ու եղբայրները իրենց հոտերով ու արջառներով և իրենց ամբողջ ունեցվածքով եկել են Քանանի երկրից և հիմա Գեսեմի երկրում են»։


Հովսեփը կերակրում էր իր հորն ու եղբայրներին և իր հոր ամբողջ գերդաստանին՝ հաց տալով ընտանիքների կարիքների համեմատ։


Նաև ասացին փարավոնին. «Եկել ենք այս երկիրը պանդխտության, որովհետև քո ծառաների հոտերի համար արոտ չկա Քանանի երկրում սովի սաստկանալու պատճառով։ Այժմ խնդրում ենք, թող քո ծառաները բնակվեն Գեսեմի երկրում»։


Եգիպտոսի երկիրը քո առջև է. բնակեցրո՛ւ քո հորն ու եղբայրներին երկրի ամենալավ մասում։ Թող բնակվեն Գեսեմի երկրում։ Եթե գիտես, որ նրանց մեջ կան կարող մարդիկ, իմ հոտերի վրա վերակացո՛ւ կարգիր նրանց»։


Որովհետև հրեա Մուրթքեն Ասուերոս թագավորի երկրորդն էր և հրեաների մեջ մեծ և իր եղբայրներից շատերին սիրելի էր, իր ազգի համար բարիք էր որոնում և խոսում էր իր ամբողջ սերնդի խաղաղության համար։


Բայց այդ օրը ես կառանձնացնեմ Գեսեմի երկիրը, որտեղ բնակվում է իմ ժողովուրդը, և այնտեղ շնաճանճ չի լինի, որպեսզի իմանաս, որ ե՛ս եմ Տերը երկրի մեջ։


Կարկուտ չտեղաց միայն Գեսեմի երկրում, որտեղ գտնվում էին Իսրայելի որդիները։


Հա՛յր, ում ինձ տվեցիր, ուզում եմ, որ ինձ հետ լինեն, որտեղ ես եմ, որպեսզի իմ փառքը տեսնեն. այն փառքը, որ ինձ տվեցիր. որովհետև ինձ սիրեցիր նախքան աշխարհը ստեղծելը։


Հովսեփը մարդ ուղարկեց, կանչել տվեց իր հայր Հակոբին և ամբողջ ազգատոհմին՝ յոթանասունհինգ հոգի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ