Եվ նա ասաց. «Թող այդպես լինի, ինչպես ասացիք. ում մոտ գտնվի սկիհը, թող նա դառնա իմ ծառան, իսկ մնացածներդ անպարտ եք»։
ԾՆՆԴՈՑ 44:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ արդ, այս տղայի փոխարեն թող ես՝ քո ծառան, լինեմ իմ տիրոջ ծառան, իսկ պատանին թող գնա իր եղբայրների հետ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այժմ աղաչում եմ, այդ երեխայի փոխարեն ես՝ քո ծառան, իմ տիրոջ ծառան մնամ, իսկ երեխան թող գնա իր եղբայրների հետ. |
Եվ նա ասաց. «Թող այդպես լինի, ինչպես ասացիք. ում մոտ գտնվի սկիհը, թող նա դառնա իմ ծառան, իսկ մնացածներդ անպարտ եք»։
Եվ քանի որ ես՝ քո ծառան, երաշխավոր եմ եղել այդ տղային իր հորից ստանալու համար՝ ասելով. “Եթե նրան չվերադարձնեմ ու չկանգնեցնեմ քո առաջ, ապա իմ ամբողջ կյանքում թող հանցավոր լինեմ հորս առաջ”,
Որովհետև ինչպե՞ս կարող եմ իմ հորը ներկայանալ, եթե այս պատանին մեզ հետ չլինի։ Թող ես չտեսնեմ այն դժբախտությունը, որ հորս է վիճակվելու»։
Երբ Դավիթը տեսավ ժողովրդին կոտորող հրեշտակին, ասաց Տիրոջը. «Ահավասիկ ես. ես եմ մեղավոր, ես՝ հովիվս եմ հանցավոր, այս ոչխարներն ի՞նչ են արել։ Թող քո ձեռքը բարձրանա իմ ու իմ հոր տան վրա»։
Արդ, եթե ներելու ես նրանց մեղքերը, ների՛ր, իսկ եթե ոչ, ուրեմն իմ անունը ևս ջնջի՛ր քո մատյանից, որի մեջ գրեցիր»։
Սերը նրանո՛վ ճանաչեցինք, որ Հիսուսն իր կյանքը տվեց մեզ համար. մենք էլ պարտավոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կյանքը։