Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 44:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

34 Որովհետև ինչպե՞ս կարող եմ իմ հորը ներկայանալ, եթե այս պատանին մեզ հետ չլինի։ Թող ես չտեսնեմ այն դժբախտությունը, որ հորս է վիճակվելու»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

34 որովհետև ինչպե՞ս գնամ իմ հոր մոտ, եթե երեխան ինձ հետ չլինի. միգուցե տեսնեմ այն դժբախտությունը, որ պատահելու է իմ հորը»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 44:34
10 Խաչաձեւ Հղումներ  

արդ, այս տղայի փոխարեն թող ես՝ քո ծառան, լինեմ իմ տիրոջ ծառան, իսկ պատանին թող գնա իր եղբայրների հետ։


Հովսեփը չկարողացավ իրեն զսպել իր շուրջը գտնվողների ներկայությամբ և ասաց. «Բոլորին դո՛ւրս հանեք իմ առջևից»։ Այդպիսով ոչ ոք չկար նրա կողքին այն պահին, երբ պիտի հայտնի դարձներ իրեն իր եղբայրներին։


Ահա քեզ քո նախնիների գիրկը կտանեմ, և քեզ քո շիրիմի մեջ կդնեն խաղաղությամբ, ու քո աչքերը չեն տեսնի այն բոլոր չարիքները, որ ես բերելու եմ այդ տեղի ու դրա բնակիչների վրա”»։ Այս խոսքերը հաղորդեցին թագավորին։


Թե ուրախացա գետնին թավալվող թշնամուս վրա, և “վա՜շ” ասացի իմ սրտում,


Եվ Մովսեսն իր աներոջը պատմեց այն ամենը, ինչ Իսրայելի համար Տերն արել էր փարավոնի ու եգիպտացիների հետ, ինչպես նաև այն բոլոր դժվարությունները, որ իրենք կրել էին ճանապարհին, և թե Տերն ինչպե՛ս փրկեց իրենց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ