Թող քեզ ժողովուրդներ ծառայեն, և իշխաններ գլուխ խոնարհեն։ Տեր լինես քո եղբորը, և քո հոր որդիները թող երկրպագեն քեզ։ Քեզ անիծողը թող անիծյալ լինի, իսկ քեզ օրհնողը՝ օրհնյալ»։
ԾՆՆԴՈՑ 42:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք ասացին. «Ո՛չ, տե՛ր։ Մենք՝ քո ծառաները, եկել ենք ցորեն գնելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ասացին նրան. «Ո՛չ, տե՛ր իմ, քո ծառաները եկել են ուտելիք գնելու։ |
Թող քեզ ժողովուրդներ ծառայեն, և իշխաններ գլուխ խոնարհեն։ Տեր լինես քո եղբորը, և քո հոր որդիները թող երկրպագեն քեզ։ Քեզ անիծողը թող անիծյալ լինի, իսկ քեզ օրհնողը՝ օրհնյալ»։
Իսահակը նրան պատասխանեց. «Քանի որ նրան քեզ տեր դարձրի և քո բոլոր եղբայրներին՝ նրան ծառաներ, և նրան ապահովեցի ցորենով ու գինով, ի՞նչ կարող եմ անել քեզ համար, որդյա՛կ»։
Եղբայրները նրան ասացին. «Մի՞թե մեր թագավորը պիտի լինես կամ մեզ տե՞ր պիտի դառնաս»։ Եվ սկսեցին ավելի ատել նրան նրա երազների ու խոսքերի պատճառով։
Արդ, քո ծառաներից ում մոտ որ գտնվի սկիհը, թող մահվան դատապարտվի, իսկ մենք՝ մյուսներս, լինենք մեր տիրոջ ծառաները»։
Երբ Աբդիուն ճանապարհին էր, Եղիան միայնակ ընդառաջ ելավ նրան։ Աբդիուն անմիջապես ընկավ երեսի վրա ու ասաց. «Մի՞թե դու ես, տե՛ր իմ Եղիա»։
Սավուղը ճանաչեց Դավթի ձայնը և ասաց. «Այդ քո՞ ձայնն է, որդյա՛կ իմ Դավիթ»։ Դավիթն ասաց. «Քո ծառան եմ, տե՛ր իմ արքա»։