Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 41:50 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նախքան սովի յոթ տարիների վրա հասնելը Հովսեփը երկու որդի ունեցավ, որոնց նրա համար ծնեց Ասանեթը՝ Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի դուստրը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Սովի տարիների գալուց առաջ Հովսեփն ունեցավ երկու որդի, որ նրա համար ծնել էր Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի աղջիկ Ասանեթը։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 41:50
6 Խաչաձեւ Հղումներ  

Եվ փարավոնը Հովսեփի անունը դրեց Փսոմփթոմփանե [Երկրի փրկիչը] և Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի դուստր Ասանեթին կնության տվեց նրան, ապա Հովսեփը դուրս եկավ փարավոնի առջևից։


Հովսեփը ծովի ավազի չափ շատ ցորեն ամբարեց, այնքան շատ, որ հնարավոր չէր հաշվել։


Հովսեփն անդրանիկին անվանեց Մանասե՝ ասելով. «Աստված ինձ մոռանալ տվեց իմ ու իմ հոր բոլոր վշտերը»։


Եգիպտացիների երկրում Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի դուստր Ասանեթից Հովսեփն ունեցավ իր Մանասե ու Եփրեմ որդիներին։ Մանասեի որդին, որին ծնեց ասորի հարճը, Մաքիրն է։ Մաքիրը ծնեց Գաղաադին։ Եփրեմի՝ Մանասեի եղբոր որդիները՝ Սուտաղաամն ու Տաամը։ Սուտաղաամի որդին է Եդեմը։


Արդ, մինչև իմ Եգիպտոս գալը Եգիպտոսում ծնված քո երկու որդիները՝ Եփրեմն ու Մանասեն, իմն են, ինչպես Ռուբենն ու Շմավոնը։


Հովիդայի որդի Բանեան քերեթիների ու փելեթիների ղեկավարն էր։ Դավթի որդիները արքունի իշխաններ [𝕸 քահանաներ] էին։