Հովսեփը, պատասխան տալով փարավոնին, ասաց. «Առանց Աստծու օգնության փարավոնին ոչ մի օգտակար պատասխան չի տրվի»։
ԾՆՆԴՈՑ 41:39 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ փարավոնն ասաց Հովսեփին. «Քանի որ Աստված քեզ հայտնեց այդ ամենը, ուրեմն քեզնից ավելի իմաստուն ու խելացի մարդ չկա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ փարավոնն ասաց Հովսեփին. «Քանի որ Աստված քեզ իմացրել է այս ամենը, ապա քեզ նման հանճարեղ և իմաստուն չկա։ |
Հովսեփը, պատասխան տալով փարավոնին, ասաց. «Առանց Աստծու օգնության փարավոնին ոչ մի օգտակար պատասխան չի տրվի»։
Հովսեփն ասաց փարավոնին. «Փարավոնի տեսած երազները նույն իմաստն ունեն. Աստված փարավոնին հայտնել է այն, ինչ որ անելու է։
Արդ, ուրեմն, գտի՛ր խոհեմ ու իմաստուն մի մարդու և նրան կառավարի՛չ կարգիր եգիպտացիների երկրի վրա։
Եվ դու, Եզրա՛ս, որ Աստծու իմաստությունը քո ձեռքում ունես, դպիրներ և դատավորնե՛ր կարգիր, որպեսզի դատեն գետի այն կողմի ողջ ժողովրդին՝ բոլոր նրանց, որոնք գիտեն քո Աստծու օրենքը, իսկ չիմացողին ուսուցանե՛ք։
Տայանի իշխանները՝ թագավորի իմաստուն խորհրդականները, հիմարանալու են, նրանց խորհուրդներն անմիտ են դառնալու։ Էլ ինչպե՞ս կասեք արքային. «Իմաստունների զավակներ ենք մենք, նախկին թագավորների զավակներ»։