ԾՆՆԴՈՑ 41:38 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Փարավոնն ասաց իր բոլոր պաշտոնյաներին. «Մի՞թե կարող ենք այսպիսի մարդ գտնել, որ իր մեջ ունենա Աստծու հոգին»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Փարավոնն ասաց իր ծառաներին. «Կարո՞ղ ենք գտնել այսպիսի մի մարդ, որի մեջ լինի Աստծու Հոգին»։ |
Եվ դու, Եզրա՛ս, որ Աստծու իմաստությունը քո ձեռքում ունես, դպիրներ և դատավորնե՛ր կարգիր, որպեսզի դատեն գետի այն կողմի ողջ ժողովրդին՝ բոլոր նրանց, որոնք գիտեն քո Աստծու օրենքը, իսկ չիմացողին ուսուցանե՛ք։
Իր գործի մեջ զգույշ և փութկոտ մարդուն պետք է թագավորների առջև կանգնեցնել և ոչ թե անպիտան մարդկանց։
Տայանի իշխանները՝ թագավորի իմաստուն խորհրդականները, հիմարանալու են, նրանց խորհուրդներն անմիտ են դառնալու։ Էլ ինչպե՞ս կասեք արքային. «Իմաստունների զավակներ ենք մենք, նախկին թագավորների զավակներ»։
Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Վերցրո՛ւ Նավեի որդի Հեսուին, որի մեջ Հոգի կա, և ձեռքդ դի՛ր նրա վրա։