ԾՆՆԴՈՑ 40:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Առավոտյան Հովսեփը մտավ նրանց մոտ և տեսավ, որ նրանք խռովված են։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Առավոտյան Հովսեփը եկավ նրանց մոտ և տեսավ, որ նրանք տրտմած էին։ |
Նա հարց տվեց փարավոնի պալատականներին, որոնք իր հետ իր տիրոջ բանտում էին. «Այսօր ձեր դեմքերն ինչո՞ւ են մռայլ»։
Նրանք պատասխանեցին. «Երազ տեսանք, և չկա մեկը, որ մեկնի այն»։ Եվ Հովսեփը նրանց ասաց. «Չէ՞ որ Աստծու օգնությամբ հնարավոր է դրանց մեկնությունը։ Պատմե՛ք ինձ»։
Լույսը բացվեց. փարավոնը խռովված էր։ Նա կանչել տվեց Եգիպտոսի բոլոր երազահաններին և իր բոլոր իմաստուններին ու պատմեց իր երազը, սակայն ոչ ոք չկարողացավ մեկնել այն։