Եվս երեք օր, և փարավոնը կհիշի քեզ ու քեզ կվերադարձնի տակառապետի պաշտոնին, և ըստ քո նախկին իշխանության՝ փարավոնի բաժակը կտաս նրա ձեռքը, ինչպես որ անում էիր իբրև տակառապետ։
ԾՆՆԴՈՑ 40:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ երբ այս բարիքը լինի քեզ, հիշի՛ր ինձ և ողորմությո՛ւն արա ինձ. փարավոնի առաջ հիշի՛ր իմ անունը և ինձ հանի՛ր այս բանտից, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց դու հիշի՛ր ինձ, երբ քեզ համար լավ կլինի, և խնդրում եմ, ինձ բարեհաճությո՛ւն արա. հիշի՛ր ինձ փարավոնի առաջ և հանի՛ր ինձ այս տնից, |
Եվս երեք օր, և փարավոնը կհիշի քեզ ու քեզ կվերադարձնի տակառապետի պաշտոնին, և ըստ քո նախկին իշխանության՝ փարավոնի բաժակը կտաս նրա ձեռքը, ինչպես որ անում էիր իբրև տակառապետ։
Դավիթն ասաց. «Սավուղի տնից մնացած մարդ կա՞, որ Հովնաթանի համար նրան բարերարություն անեմ»։
Գաղաադացի Բերզելիի որդիներին ողորմությո՛ւն արա, նրանք թող քո սեղանից ուտողների մեջ լինեն, որովհետև նրանք ինձ աջակից եղան, երբ ես փախչում էի քո եղբայր Աբեսաղոմից։
Կանչվեցիր, երբ ծառա՞ էիր, հոգ մի՛ արա, իսկ եթե նաև կարող ես ազատ դառնալ, քեզ համար ավելի լավ։
Հիմա երդվե՛ք ինձ Տիրոջով՝ Աստծով, որ ինչպես ես եմ ձեզ ողորմություն անում, այդպես էլ դուք ողորմություն կանեք իմ հոր տան նկատմամբ։ Ինձ մի ճշմարիտ նշա՛ն տվեք,
իմ տիրոջ սրտում վատություն ու գայթակղություն թող չլինի, որ իզուր արդար արյուն թափի։ Թող իմ տիրոջ ձեռքն ուրիշի վրա չբարձրանա, և Տերը թող բարին անի իմ տիրոջը, որ հիշես քո աղախնին ու բարիք գործես նրա հանդեպ»։