Փարավոնի բաժակն իմ ձեռքին էր. վերցնում էի խաղողը, ճզմում փարավոնի բաժակի մեջ և բաժակը տալիս էի փարավոնի ձեռքը»։
ԾՆՆԴՈՑ 40:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովսեփն ասաց նրան. «Դրա մեկնությունն այս է. երեք ճյուղերը երեք օրեր են։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հովսեփն ասաց նրան. «Սա է դրա մեկնությունը. երեք ոստերը երեք օրեր են։ |
Փարավոնի բաժակն իմ ձեռքին էր. վերցնում էի խաղողը, ճզմում փարավոնի բաժակի մեջ և բաժակը տալիս էի փարավոնի ձեռքը»։
Եվս երեք օր, և փարավոնը կհիշի քեզ ու քեզ կվերադարձնի տակառապետի պաշտոնին, և ըստ քո նախկին իշխանության՝ փարավոնի բաժակը կտաս նրա ձեռքը, ինչպես որ անում էիր իբրև տակառապետ։
Այնտեղ մեզ հետ էր եբրայեցի մի պատանի՝ դահճապետի ծառան։ Պատմեցինք նրան, և նա մեկնեց մեր երազները, յուրաքանչյուրիս երազն առանձին մեկնեց։
Մինչ նրանք ուտում էին, Հիսուսը հաց վերցրեց, օրհնեց, կտրեց և տվեց աշակերտներին՝ ասելով. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը»։
և բոլորն էլ նույն հոգևոր ըմպելիքը խմեցին, որովհետև խմում էին հոգևոր մի ժայռից, որ գնում էր իրենց հետ, և այդ ժայռը ինքը՝ Քրիստոսն էր։
Հագարը խորհրդանշում է Սինա լեռն Արաբիայում և համապատասխանում է ներկայիս Երուսաղեմին, որ ծառա է իր որդիներով հանդերձ։
Նրա ընկերը պատասխան տվեց և ասաց. «Դա ուրիշ բան չէ, եթե ոչ իսրայելացի Հովասի որդի Գեդեոնի սուրը. Տերը նրա ձեռքն է մատնել մադիանացիներին և բոլոր բանակները»։