Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 7:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Նրա ընկերը պատասխան տվեց և ասաց. «Դա ուրիշ բան չէ, եթե ոչ իսրայելացի Հովասի որդի Գեդեոնի սուրը. Տերը նրա ձեռքն է մատնել մադիանացիներին և բոլոր բանակները»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Նրա ընկերը պատասխանեց և ասաց. «Դա ուրիշ բան չէ, այլ միայն իսրայելացի Հովասի որդի Գեդեոնի սուրը. Աստված Մադիամը և ամբողջ բանակը նրա ձեռքն է մատնել»։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 7:14
14 Խաչաձեւ Հղումներ  

չէ՞ որ դու ես պաշտպանել նրան ու նրա տունը՝ դրսից և ներսից, և ամեն ինչ, որ կա նրա շուրջը. օրհնել ես նրա ձեռքի գործերը, երկրի վրա բազմացրել նրա անասունները։


Բաղաամը պատասխանեց Բաղակին. «Ահա եկել եմ քեզ մոտ։ Արդ, կարո՞ղ եմ մի բան ասել, եթե այն Աստված իմ բերանը չդնի»։


Արդ, ես հրաման եմ ստացել, որ օրհնեմ, ուրեմն կօրհնեմ և չեմ հրաժարվի դրանից։


Աստված Բաղաամի բերանը խոսք դրեց և ասաց. «Վերադարձի՛ր Բաղակի մոտ և այսպե՛ս խոսիր»։


Նրանք ասացին Հեսուին. «Տերը՝ Աստված, այդ ամբողջ երկիրը հանձնել է մեր ձեռքը, և այդ երկրի բոլոր բնակիչները զարհուրած են մեզնից»։


և ասաց. «Գիտեմ, որ Տերն այս երկիրը ձեզ է տվել, որովհետև ձեր ահն ընկել է մեզ վրա, և ձեր պատճառով այս երկրի բոլոր բնակիչները հալումաշ են եղել,


Երբ ամորհացիների թագավորները, որոնք Հորդանան գետի այն կողմում էին, և փյունիկեցիների թագավորները, որոնք ծովեզերքին էին, լսեցին, որ Տերը՝ Աստված, Իսրայելի որդիների առաջ նրանց գետանցման ժամանակ ցամաքեցրել է Հորդանան գետը, սրտամաշ եղան, զարհուրեցին, և նրանց մեջ խոհականություն չմնաց Իսրայելի որդիների պատճառով։


Նա ասաց նրանց. «Իջե՛ք իմ հետևից, որովհետև Տերը՝ մեր Աստվածը, մեր թշնամի մովաբացիներին մեր ձեռքը մատնեց»։ Նրանք իջան նրա հետևից ու նախ գրավեցին դեպի Մովաբ տանող Հորդանան գետի անցումները և ոչ մի մարդու թույլ չտվեցին անցնել։


Գեդեոնը բանակատեղի մտավ և լսեց, որ մի մարդ իր ընկերոջը երազ էր պատմում. «Երազ տեսա,- ասում է,- ահա գարե մի հաց գլորվում էր դեպի Մադիամի բանակները և եկավ մինչև Մադիամի վրանը, հարվածեց նրան ու կործանեց, և վրանը գլխիվայր ընկավ»։


Երբ Գեդեոնը լսեց երազի պատմությունն ու նրա մեկնությունը, երկրպագեց Տիրոջը, վերադարձավ Իսրայելի բանակն ու ասաց. «Վե՛ր կացեք, որովհետև Տերը մադիանացիների բանակը մեր ձեռքն է մատնել»։


Կիրճերի պահապաններն ասացին Հովնաթանին ու կապարճակրին. «Մոտեցե՛ք մեզ, որ մենք ձեզ մի բան հայտնենք»։ Հովնաթանն ասաց իր կապարճակրին. «Ե՛կ իմ հետևից, քանի որ Տերը նրանց Իսրայելի ձեռքն է մատնել»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ