Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 40:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Փարավոնի բաժակն իմ ձեռքին էր. վերցնում էի խաղողը, ճզմում փարավոնի բաժակի մեջ և բաժակը տալիս էի փարավոնի ձեռքը»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Փարավոնի բաժակն իմ ձեռքում էր։ Խաղողներն առա, ճմլեցի փարավոնի բաժակի մեջ և բաժակը տվեցի փարավոնի ձեռքը»։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 40:11
11 Խաչաձեւ Հղումներ  

Այս դեպքերից հետո Եգիպտոսի արքայի տակառապետն ու մատակարարը մեղանչեցին իրենց տիրոջ՝ եգիպտացիների արքայի հանդեպ։


Որթատունկն ուներ երեք շատ կանաչ ճյուղեր և հասուն խաղողի երեք ողկույզներ։


Հովսեփն ասաց նրան. «Դրա մեկնությունն այս է. երեք ճյուղերը երեք օրեր են։


Նա տակառապետին վերականգնեց իր պաշտոնին, և նա բաժակը տվեց փարավոնի ձեռքը,


Իր ավանակին կկապի որթատունկից, իսկ որթատունկի ոստից՝ էշի քուռակին։ Իր պատմուճանը կլվա գինով և իր հագուստը՝ խաղողի արյամբ։


նրա խորտիկները, նրա պաշտոնյաների նստելն ու սպասավորների կեցվածքը, նրա հանդերձանքը, նրա մատռվակներին ու Տիրոջը մատուցվող ողջակեզները, ապշեց։


սեղանների վրա դրված ուտելիքները, նրա պաշտոնյաների նստելը, սպասավորների կեցվածքն ու նրանց հանդերձանքը, նրա մատռվակներին ու նրանց զգեստները և այն ողջակեզները, որ նա մատուցում էր Տիրոջ տանը, ապշեց


Մի՛ լքիր, այլ քո ականջները թող լսեն քո ծառաների աղոթքները և անսան նրանց խնդրանքներին, որոնք երկնչում են քո անունից. իրագործի՛ր այսօր քո ծառայի խնդրանքը, արա՛ այնպես, որ ես գթություն գտնեմ այս մարդու առաջ»։ Այդ ժամանակ ես թագավորի մատռվակն էի։


Որ քո շտեմարանները լցվեն ցորենի առատությամբ, և քո հնձաններն ավելիով գինի հորդեն։


«Դու և քեզ հետ քո որդիները, երբ մտնելու լինեք Վկայության խորանը կամ երբ մոտենալու լինեք զոհասեղանին, գինի և ցքի չխմեք, որպեսզի չմեռնեք։ Դա հավիտենական օրենք թող լինի սերնդեսերունդ։