և ծաղկյա պատմուճանն ուղարկեցին իրենց հորն ու ասացին. «Սա գտել ենք. տե՛ս՝ քո՞ որդու պատմուճանն է, թե՞ ոչ»։
ԾՆՆԴՈՑ 38:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մինչ նրան տանում էին, Թամարը մարդ ուղարկեց իր սկեսրայրի մոտ՝ ասելով. «Ես հղիացել եմ այն տղամարդուց, որին պատկանում են այս գրավները»։ Եվ ավելացրեց. «Ճանաչի՛ր, ո՞ւմն են այս մատանին, գինդը և գավազանը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ դուրս էին հանում նրան, նա գրավներն իր սկեսրայրին ուղարկեց՝ ասելով. «Ես այս բաների տիրոջից եմ հղիացել»։ Եվ ավելացրեց. «Խնդրեմ, ճանաչի՛ր, թե ո՛ւմն են այս կնիքը, ժապավենը և գավազանը»։ |
և ծաղկյա պատմուճանն ուղարկեցին իրենց հորն ու ասացին. «Սա գտել ենք. տե՛ս՝ քո՞ որդու պատմուճանն է, թե՞ ոչ»։
Նա ասաց. «Ի՞նչ գրավ տամ քեզ»։ Եվ նա ասաց. «Մատանիդ, գինդդ և այն գավազանը, որ քո ձեռքին է»։ Եվ կենակցեց նրա հետ՝ նրան հղի թողնելով։
Այդ ժամանակ հաճելի կլինեն քեզ արդարության զոհերը, ողջակեզները և ընծաները, Այդ ժամանակ արջառները կզոհեն քո զոհասեղանին։
«Ինչպես որ կամաչի գողը, երբ բռնվի, այնպես էլ պիտի ամաչեն Իսրայելի որդիները, իրենք, իրենց թագավորներն ու իրենց իշխանները, իրենց քահանաներն ու իրենց մարգարեները։
Այսպես կլինի այն օրը, երբ Աստված կդատի մարդկանց գաղտնիքները Հիսուս Քրիստոսի միջոցով, ըստ իմ ավետարանի։
Այնպես որ ժամանակից առաջ մի՛ դատեք, մինչև գա Տերը, որ ի լույսի կհանի խավարի գաղտնիքները և հայտնի կդարձնի սրտերի խորհուրդները. և ապա յուրաքանչյուրն Աստծուց գովասանքի կարժանանա։
Եվ տեսա մեծ ու փոքր մեռելների, որոնք կանգնել էին գահի առաջ։ Բացվեցին գրքեր, բացվեց նաև մեկ այլ գիրք՝ Կյանքի գիրքը։ Մեռելները դատվեցին ըստ գրվածքների՝ իրենց գործերի համաձայն։