Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 38:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Հուդան ճանաչեց դրանք ու ասաց. «Նա ավելի արդար է, քան ես, որովհետև նրան իմ որդի Սելովմին կնության չտվեցի»։ Եվ այլևս նրա հետ չկենակցեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Հուդան ճանաչեց և ասաց. «Նա ինձանից արդար է, որովհետև իմ որդի Սելոմին չտվեցի նրան»։ Եվ այլևս չմտավ նրա մոտ։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 38:26
19 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Դավիթն ավարտեց Սավուղին ուղղված այս խոսքերը, Սավուղն ասաց. «Այդ քո՞ ձայնն է, որդյա՛կ իմ Դավիթ»։ Եվ Սավուղը, իր ձայնը բարձրացնելով, լաց եղավ։


Այս լսելով՝ մեկ առ մեկ՝ մեծից փոքր, ելան գնացին։ Մնացին միայն Հիսուսն ու նրա առաջ կանգնած կինը։


Գիշերն անցավ, և ցերեկը մոտեցավ։ Ուստի դեն նետենք խավարի գործերը և հագնենք լույսի զենքերը։


Բայց գիտենք, որ Օրենքն ինչ որ ասում է, նրանց է ասում, որ Օրենքի տակ են, որպեսզի ամեն բերան փակվի, և ամբողջ աշխարհն Աստծու առաջ հանցավոր երևա։


Այսուհետև ապաշխարության արժանի ապացո՛ւյց տվեք


Սուրբ է քո աչքը չարիքներ տեսնելու համար, և չես կարողանա նայել տառապանքներին. ինչո՞ւ նայեցիր արհամարհողներին և չսաստեցիր, երբ ամբարիշտը կուլ էր տալիս արդարին։


Արդ, տանջանքներդ ստացի՛ր, որ քույրերիդ ապականեցիր այն անօրենություններով, որոնք գործեցիր նրանցից առավել, որ նրանց քեզնից շատ ավելի արդար երևալ տվեցիր։ Արդ, ամաչի՛ր և անարգա՛նք կրիր, որ քո քույրերին քեզնից ավելի արդար երևալ տվեցիր։


Բերանս բացեցի մի անգամ, էլ երկրորդ անգամ բան չեմ ավելացնի»։


Եվ հիմա, երբ ցավերը քեզ վրա են հասել դու սարսափո՞ւմ ես։


Երբ Դավիթը տեսավ ժողովրդին կոտորող հրեշտակին, ասաց Տիրոջը. «Ահավասիկ ես. ես եմ մեղավոր, ես՝ հովիվս եմ հանցավոր, այս ոչխարներն ի՞նչ են արել։ Թող քո ձեռքը բարձրանա իմ ու իմ հոր տան վրա»։


Դավիթը եկավ Երուսաղեմ՝ իր տուն։ Թագավորն այն տասը հարճերին, որոնց թողել էր տունը պահպանելու համար, առավ և նրանց պահել տվեց մի տան մեջ, կերակրեց նրանց, բայց նրանց չմերձեցավ։ Հարճերը մինչև իրենց մահվան օրն իբրև այրի առանձնացված ապրեցին։


Աբեսաղոմի համար վրան խփեցին տանիքի վրա, և ողջ Իսրայելի առաջ Աբեսաղոմը մտավ իր հոր հարճերի ծոցը։


Թամարն իր վրայից հանեց այրիության զգեստները, քող նետեց երեսին, զարդարվեց ու նստեց Ենանի դարպասների մոտ՝ Թամնա տանող ճանապարհի վրա, որովհետև տեսավ, որ Սելովմը մեծացել է, բայց Հուդան իրեն կնության չի տալիս նրան։


Նա ճանաչեց այն ու ասաց. «Այս պատմուճանն իմ որդունն է. վայրի գազան է կերել նրան, գազան է հափշտակել Հովսեփին»։


Ադամը մերձեցավ իր կնոջը՝ Եվային. նա հղիացավ, ծնեց Կայենին՝ ասելով. «Աստծու օգնությամբ մարդ ձեռք բերեցի»։


Սավուղը Դավթին ասաց. «Դու ավելի արդար մարդ ես, քան ես, քանի որ դու ինձ բարիք հատուցեցիր, իսկ ես քեզ չարիք հատուցեցի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ