Հուդայի որդիները՝ Էրը, Օնանը, Սելովմը, Փարեսն ու Զարան։ Էրն ու Օնանը մեռան քանանացիների երկրում։ Իսկ Փարեսի որդիներն են Ասրովմն ու Համուելը։
ԾՆՆԴՈՑ 38:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ քանի որ Օնանի արածն Աստված չար համարեց, ուստի նրան էլ սպանեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա այս արարքը վատ թվաց Տիրոջ առաջ, և նա նրան էլ սպանեց։ |
Հուդայի որդիները՝ Էրը, Օնանը, Սելովմը, Փարեսն ու Զարան։ Էրն ու Օնանը մեռան քանանացիների երկրում։ Իսկ Փարեսի որդիներն են Ասրովմն ու Համուելը։
Երբ սուգն անցավ, Դավիթը մարդ ուղարկեց, նրան իր տունը բերեց. սա դարձավ նրա կինը և նրա համար որդի ծնեց։ Դավթի այս արածը չար երևաց Տիրոջ աչքին։
Եղիան աղաղակելով ասաց. «Ո՜վ Տեր, ահա տեսնում ես այս այրի կնոջը, որի մոտ ես բնակվում եմ։ Դու չարչարեցիր նրա որդուն և թողեցիր, որ մահանա»։
Հուդայի որդիները՝ Էր, Օնան և Սելովմ. այս երեքին Հուդայի համար ծնեց Շավայի դուստրը, որ քանանացի էր։ Հուդայի անդրանիկ որդին՝ Էրը, չար էր Տիրոջ աչքին, ուստի Աստված սպանեց նրան։
Ու ես միշտ էլ կանխավ ձեզ մոտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին, և ասացի. “Մի՛ արեք այդ պիղծ բաները, որ ես ատում եմ”։
Եվ Անգեոսը՝ Տիրոջ պատգամաբերների մեջ Տիրոջ պատգամաբերը, ժողովրդին ասաց. «Ես ձեզ հետ եմ,- ասում է Տերը»։
Ժողովուրդն սկսեց չարաչար տրտնջալ Տիրոջ առաջ։ Տերը լսեց, խիստ բարկացավ ու նրանց վրա հուր թափեց, որը ոչնչացրեց բանակատեղիի մի մասը։
Բաղաամն ասաց Տիրոջ հրեշտակին. «Մեղանչեցի, որովհետև չգիտեի, որ դու էիր ճանապարհս փակողը։ Արդ, եթե քեզ ցանկալի չէ գնալս, կվերադառնամ»։
Եթե մարդը մեղանչում է մարդու դեմ, ապա պետք է աղոթի Տիրոջը, իսկ եթե Տիրոջ դեմ է մեղանչում, ո՞վ պետք է նրա համար աղոթի»։ Սակայն նրանք չէին լսում իրենց հոր խոսքերը, որովհետև Տերն ուզում էր կործանել նրանց։