Շատ օրեր անցան, և Հուդայի կինը՝ Շավայի դուստրը, մեռավ։ Հուդան սգից դուրս գալուց հետո իր ոդողոմացի հովիվ Իրասի հետ գնաց Թամնա՝ իր ոչխարները խուզելու։
ԾՆՆԴՈՑ 38:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ ժամանակ Հուդան հեռացավ իր եղբայրներից և եկավ Իրաս անունով ոդողոմացի մի մարդու մոտ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն ժամանակ Հուդան իր եղբայրների մոտից իջավ ու գնաց Իրաս անունով ոդողոմացի մի մարդու մոտ։ |
Շատ օրեր անցան, և Հուդայի կինը՝ Շավայի դուստրը, մեռավ։ Հուդան սգից դուրս գալուց հետո իր ոդողոմացի հովիվ Իրասի հետ գնաց Թամնա՝ իր ոչխարները խուզելու։
Հուդան իր ոդողոմացի հովվի միջոցով մի ուլ ուղարկեց, որպեսզի այդ կնոջից հետ ստանա գրավը, բայց հովիվը չգտավ նրան։
Երեսուն զորավարներից երեքը գնացին Կասովա՝ Ոդողոմի քարայրը, Դավթի մոտ։ Այլազգիների գնդերը բանակատեղի էին դրել Ռափայինների հովտում։
Մի օր, երբ Եղիսեեն անցնում էր Սոմնայից, մի հարուստ կին նրան կանչեց հաց ուտելու։ Եղիսեեն շատ հաճախ այնտեղից անցնելիս մտնում էր այդ տունը՝ ուտելու և խմելու։
Թողե՛ք անզգամությունը, և դուք կապրեք, իմաստությո՛ւն փնտրեք, և դուք կփրկվեք, գիտությա՛մբ ուղղեք հանճարը և ճի՛շտ ըմբռնեք խրատը»։
մինչև բերեն քո ժառանգորդներին, ժառանգությամբ Լաքիսի՛ բնակիչ, մինչև Ոդողամ հասնի Սիոնի դստեր փառքը։
Հայելն ընդառաջ ելավ Սիսարային և ասաց նրան. «Արի՛, տե՛ր իմ, արի ինձ մոտ և մի՛ վախեցիր»։ Եվ նա գնաց վրանը՝ նրա մոտ, և նրան ծածկեց ծածկոցով։
Դավիթն այնտեղից գնաց և ապաստանեց Ոդողոմի քարայրում։ Նրա եղբայրներն ու նրա հոր ամբողջ տունը լսեցին և եկան այնտեղ՝ նրա մոտ։