Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 37:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

և ծաղկյա պատմուճանն ուղարկեցին իրենց հորն ու ասացին. «Սա գտել ենք. տե՛ս՝ քո՞ որդու պատմուճանն է, թե՞ ոչ»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ապա ուղարկեցին թևքերով պատմուճանը և բերեցին իրենց հոր մոտ և ասացին. «Գտել ենք սա. հիմա ճանաչի՛ր, թե սա քո որդու պատմուճա՞նն է, թե՞ ոչ»։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 37:32
7 Խաչաձեւ Հղումներ  

Եկեք սպանենք նրան, նետենք այս գուբերից մեկի մեջ և ասենք՝ “Վայրի գազան է կերել նրան”։ Այն ժամանակ կտեսնենք, թե ի՛նչ կլինեն նրա երազները»։


Բայց Իսրայելը Հովսեփին ավելի շատ էր սիրում, քան մյուս բոլոր որդիներին, որովհետև իր ծերության ժամանակ էր ծնվել, և նրա համար մի ծաղկյա պատմուճան պատրաստեց։


Նրանք առան Հովսեփի պատմուճանը, մի ուլ մորթեցին, պատմուճանը թաթախեցին արյան մեջ


Նա ճանաչեց այն ու ասաց. «Այս պատմուճանն իմ որդունն է. վայրի գազան է կերել նրան, գազան է հափշտակել Հովսեփին»։


Մինչ նրան տանում էին, Թամարը մարդ ուղարկեց իր սկեսրայրի մոտ՝ ասելով. «Ես հղիացել եմ այն տղամարդուց, որին պատկանում են այս գրավները»։ Եվ ավելացրեց. «Ճանաչի՛ր, ո՞ւմն են այս մատանին, գինդը և գավազանը»։


Երբ եկավ քո այդ որդին, որը քո ունեցվածքը կերավ պոռնիկների հետ, պարարտ եզը մորթեցիր նրա համար”։