Եսավը քառասուն տարեկան հասակում կին առավ քետացի Բեերի դուստր Հուդիթին և խևացի Ելովնի դուստր Բասեմաթին։
ԾՆՆԴՈՑ 36:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ադդան Եսավի համար ծնեց Եղիփազին, իսկ Բասեմաթը՝ Ռագուելին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ադդան Եսավի համար ծնեց Եղիփազին. Բասեմաթը ծնեց Ռագուելին. |
Եսավը քառասուն տարեկան հասակում կին առավ քետացի Բեերի դուստր Հուդիթին և խևացի Ելովնի դուստր Բասեմաթին։
Ողիբաման ծնեց Հեուսին, Եգղոմին ու Կորխին։ Սրանք են Եսավի որդիները, որոնց նա ունեցավ քանանացիների երկրում։
Երեք բարեկամներ՝ թեմնացիների արքա Եղիփազը, սոքեցիների բռնակալ Բաղդատը և մինեցիների արքա Սովփարը, լսելով այն բոլոր չարիքների մասին, որ հասել էին Հոբի վրա, յուրաքանչյուրն իր աշխարհից եկան նրա մոտ՝ մխիթարելու և ամոքելու նրան։
Աղջիկները եկան Ռագուելի՝ իրենց հոր մոտ։ Նա նրանց հարցրեց. «Ինչպե՞ս եղավ, որ այսօր արևը մայր չմտած՝ եկաք»։
Մովսեսն իր աներոջ՝ մադիանացի Ռագուելի որդուն՝ Հովբաբին ասաց. «Ահա մենք շարժվում ենք դեպի այն երկիրը, որ Աստված խոստացավ տալ մեզ։ Արի՛ մեզ հետ, և քեզ բարիք կանենք, որովհետև Տերը Իսրայելին բարիքներ է խոստացել»։