Եվ նրանք ճանապարհեցին իրենց քույր Ռեբեկային իր ունեցվածքով, ինչպես նաև Աբրահամի ծառային ու նրա ուղեկիցներին։
ԾՆՆԴՈՑ 35:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դեբովրան՝ Ռեբեկայի դայակը, մեռավ և թաղվեց Բեթելից ներքև՝ կաղնու տակ, որը Հակոբը կոչեց Սգո կաղնի [𝕸 Ալոն-Բախուտ]։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ռեբեկայի դայակ Դեբորան մեռավ և թաղվեց Բեթելից ներքև՝ կաղնու տակ, որին տրվեց Ալոն-Բախութ անունը։ |
Եվ նրանք ճանապարհեցին իրենց քույր Ռեբեկային իր ունեցվածքով, ինչպես նաև Աբրահամի ծառային ու նրա ուղեկիցներին։
բոլոր քաջարի մարդիկ ելան Գաղաադից և վերցնելով Սավուղի ու նրա որդիների մարմինները՝ բերեցին Հաբիս ու նրանց ոսկորները թաղեցին Հաբիսում գտնվող կաղնու տակ ու յոթ օր ծոմ պահեցին։
Եվ Տիրոջ հրեշտակը Գաղգաղայից ելավ Լացատեղ [𝕸 Բոխիմ] և Բեթել և Իսրայելի տուն ու ասաց նրանց. «Այսպես է ասում Տերը. “Տերը ձեզ հանեց Եգիպտոսից և բերեց այն երկիրը, որի համար ձեր հայրերին երդվել էր, որ ձեզ կտա և ձեզ ասաց. “Ձեզ հետ դրած ուխտս հավիտյան չեմ դրժի,
Նա բնակվում էր Դեբովրայի արմավենու տակ՝ Ռամայի և Բեթելի միջև, Եփրեմի լեռան վրա։ Իսրայելի որդիները նրա մոտ էին գնում դատերի համար։
Եվ երբ այնտեղից գնաս և հասնես Դեբովրայի կաղնու մոտ, այնտեղ երեք մարդու կհանդիպես, որոնք Աստծու մոտ են գնում՝ Բեթել։ Մեկը երեք ուլ է տանում, մյուսը՝ երեք աման հաց, իսկ երրորդը՝ մի տիկ գինի։