Մանուկն աճեց, կաթից կտրվեց, և Աբրահամն իր որդի Իսահակի՝ կրծքից կտրվելու առթիվ մեծ խնջույք արեց։
ԾՆՆԴՈՑ 31:54 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հակոբը զոհ մատուցեց լեռան վրա և իր եղբայրներին կանչեց հաց ուտելու։ Կերան, խմեցին ու գիշերեցին լեռան վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հակոբը զոհեր մատուցեց այդ լեռան վրա և կանչեց իր հարազատներին, որ հաց ուտեն։ Եվ հաց կերան ու գիշերը լեռան վրա մնացին։ |
Մանուկն աճեց, կաթից կտրվեց, և Աբրահամն իր որդի Իսահակի՝ կրծքից կտրվելու առթիվ մեծ խնջույք արեց։
Ապա նրանք նստեցին հաց ուտելու։ Հանկարծ աչքերը վեր բարձրացնելով՝ տեսան, որ իսմայելացի ճանապարհորդներ են գալիս Գաղաադից՝ ուղտերը բարձած խնկեղենով, ռետինով ու խեժով. գնում էին Եգիպտոս։
Հոթորը՝ Մովսեսի աները, ողջակեզ ու զոհ մատուցեց Աստծուն։ Եվ Մովսեսը, Ահարոնն ու Իսրայելի բոլոր ծերերը Մովսեսի աներոջ հետ գնացին հաց ուտելու Տիրոջ առջև։
որովհետև առաջնորդ իշխանն է ներսում նստելու՝ Տիրոջ առաջ հաց ուտելու համար։ Նա մտնելու է դռան կամարի տակի ճանապարհով և նույն տեղով էլ դուրս է գալու»։
Աղջիկները պատասխան տալով՝ ասացին. «Այստեղ է, ահա ձեզանից քիչ առաջ անցավ, շտապե՛ք, նա միայն այսօրվա համար է եկել քաղաք, որովհետև ժողովուրդն այսօր Բամայում [𝕸 Բարձրադիր վայր] է զոհ անում։