Գազաններից հոշոտված կենդանիները ես չբերեցի քեզ մոտ, այլ ես ինքս էի հատուցում ցերեկը գողացվածի ու գիշերը գողացվածի վնասը։
ԾՆՆԴՈՑ 31:40 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ցերեկը տանջվում էի տոթից, գիշերը՝ ցրտից։ Քունը փախել էր աչքերիցս։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այսպես էի. ցերեկվա տաքը և գիշերվա ցուրտը մաշեցնում էին ինձ, և քունը փախել էր աչքերիցս։ |
Գազաններից հոշոտված կենդանիները ես չբերեցի քեզ մոտ, այլ ես ինքս էի հատուցում ցերեկը գողացվածի ու գիշերը գողացվածի վնասը։
Քսան տարի է, որ քո տանն էի։ Տասնչորս տարի քեզ ծառայեցի քո դուստրերի դիմաց և վեց տարի քո հոտերը հովվեցի, բայց դու խաբեցիր ինձ և տասն անգամ փոխեցիր իմ վարձը։
Մովսեսն արածեցնում էր իր աներոջ՝ Հոթորի՝ մադիանացիների քրմի հոտերը։ Մի օր նա հոտերը տարավ անապատի միջով ու եկավ Աստծու լեռը՝ Քորեբ։
Եթե Գաղաադը չլիներ, ապա սուտ էին իշխանները Գաղգաղայում, որ զոհ էին մատուցում, և նրանց զոհասեղանները կրիաներ էին ագարակի անմշակ հողի վրա։
Ես սուր կբերեմ երկրի վրա, ցորենի վրա, գինու վրա, յուղի վրա ու երկրի բոլոր բույսերի վրա, մարդկանց վրա ու անասունի վրա և նրանց ձեռքերի բոլոր վաստակների վրա»։
Այնտեղ բացօթյա մնացող հովիվներ կային, որոնք իրենց հոտերի գիշերային պահպանությունն էին անում։
անցկացրեց քեզ մեծ ու ահազդու անապատի միջով, որտեղ օձն ու կարիճը խայթում էին, ծարավում էինք և ջուր չկար, և նա քեզ համար ապառաժ քարից ջրի աղբյուր բխեցրեց։
Հիշե՛ք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծու խոսքն ասացին։ Նայելով նրանց կյանքի ընթացքի վախճանին՝ հետևո՛ղ եղեք նրանց հավատին։