Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 31:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ես եմ Աստվածը, որ երևացի քեզ Բեթելում, որտեղ ինձ համար կոթող օծեցիր և ուխտ արեցիր։ Արդ, վե՛ր կաց, դո՛ւրս ելիր այս երկրից և գնա՛ այն երկիրը, որտեղ ծնվել ես, և ես քեզ հետ կլինեմ”»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ես եմ Բեթելի Աստվածը, որտեղ հուշարձան օծեցիր և այնտեղ ուխտ արեցիր ինձ։ Այժմ վեր կաց գնա՛ այս երկրից և վերադարձի՛ր քո ծննդավայրը”»։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 31:13
7 Խաչաձեւ Հղումներ  

Աստծու հրեշտակը երազում ինձ ասաց. “Հակոբ”։ Ես պատասխանեցի. “Ի՞նչ է”։


Ռաքելն ու Լիան նրան պատասխանեցին. «Մի՞թե այսուհետև մեր հոր տանը մեզ համար բաժին կամ ժառանգություն կա.


Եվ Տերը՝ Աստված, Հակոբին ասաց. «Վերադարձի՛ր քո հոր երկիրը՝ քո ազգակիցների մոտ, և ես քեզ հետ կլինեմ»։


Հակոբը մտածեց. «Եթե Եսավը գա և ջարդի մի բանակը, ապա երկրորդ բանակը կփրկվի»։


Եվ Աստված ասաց Հակոբին. «Վե՛ր կաց, բարձրացի՛ր Բեթել և բնակվի՛ր այնտեղ։ Այնտեղ զոհասեղա՛ն պատրաստիր Աստծու համար, որը երևաց քեզ քո եղբայր Եսավից փախչելու ժամանակ»։


Նա այնտեղ զոհասեղան շինեց և այդ վայրը կոչեց Բեթել, որովհետև այնտեղ էր Աստված երևացել նրան, երբ նա փախչում էր իր եղբայր Եսավից։