Սարայը՝ Աբրամի կինը, իր աղախին եգիպտացի Ագարին կնության տվեց իր ամուսնուն՝ Աբրամին, որ տասը տարի ապրում էր քանանացիների երկրում։
ԾՆՆԴՈՑ 30:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Լիան տեսավ, որ այլևս չի կարողանում ծնել, իր նաժիշտ Զելփային տվեց Հակոբին կնության։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լիան, տեսնելով, որ ինքը դադարել է ծնելուց, վերցրեց իր աղախին Զեղփային և նրան կնության տվեց Հակոբին։ |
Սարայը՝ Աբրամի կինը, իր աղախին եգիպտացի Ագարին կնության տվեց իր ամուսնուն՝ Աբրամին, որ տասը տարի ապրում էր քանանացիների երկրում։
Նա մի անգամ էլ հղիացավ, ծնեց որդի և ասաց. «Այժմ դարձյալ գոհություն պիտի հայտնեմ Տիրոջը»։ Եվ նրա անունը դրեց Հուդա։ Եվ դադարեց ծնելուց։
Ռաքելն ասաց. «Աստված ինձ օգնեց, որովհետև մրցեցի քրոջս հետ և հաղթեցի»։ Եվ որդու անունը դրեց Նեփթաղիմ։
Սրանք որդիներն են Զելփայի, որին Լաբանը տվել էր իր դուստր Լիային՝ իբրև նաժիշտ։ Այս տասնվեցին նա ծնեց Հակոբի համար։