Թարան իր հետ վերցրեց իր որդի Աբրամին, իր որդի Նաքովրին, իր որդի Առանի որդի Ղովտին, իր հարս Սարային՝ իր որդի Աբրամի կնոջը, և նրանց հանեց քաղդեացիների աշխարհից, որպեսզի գնան քանանացիների երկիրը։ Բայց Խառան հասնելով՝ բնակվեցին այնտեղ։
ԾՆՆԴՈՑ 29:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հակոբը նրանց հարցրեց. «Եղբայրնե՛ր, որտեղի՞ց եք»։ Նրանք պատասխանեցին. «Խառանից ենք»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հակոբն ասաց հովիվներին. «Եղբայրնե՛րս, դուք որտեղի՞ց եք»։ Նրանք պատասխանեցին. «Մենք Խառանից ենք»։ |
Թարան իր հետ վերցրեց իր որդի Աբրամին, իր որդի Նաքովրին, իր որդի Առանի որդի Ղովտին, իր հարս Սարային՝ իր որդի Աբրամի կնոջը, և նրանց հանեց քաղդեացիների աշխարհից, որպեսզի գնան քանանացիների երկիրը։ Բայց Խառան հասնելով՝ բնակվեցին այնտեղ։
Ծառան վերցրեց իր տիրոջ ուղտերից տասը ուղտ, նաև իր տիրոջ բոլոր բարիքներից և ճանապարհ ընկավ դեպի Միջագետք՝ Նաքովրի քաղաքը։
Երբ բոլոր հոտերը հավաքվում էին, հովիվները գլորում էին ջրհորի բերանը ծածկող քարը, ջուր էին տալիս հոտերին, ապա քարը դարձյալ դնում ջրհորի բերանին։
Եվ Ստեփանոսն ասաց. «Եղբայրնե՛ր և հայրե՛ր, լսեցե՛ք ինձ։ Փառքի Աստվածը երևաց մեր հորը՝ Աբրահամին, մինչ նա Միջագետքում էր՝ նրան Խառանում բնակեցնելուց առաջ,
Այդ ժամանակ Աբրահամը, ելնելով քաղդեացիների երկրից, բնակություն հաստատեց Խառանում։ Այդտեղից էլ նրա հոր մահվանից հետո Աստված նրան պանդխտեցնելով փոխադրեց այս երկիրը, որտեղ այժմ բնակվում եք դուք։