Լիան ասաց. «Աստված վարձահատույց եղավ ինձ, որովհետև իմ աղախնին տվեցի իմ ամուսնուն»։ Եվ նրա անունը դրեց Իսաքար, որ նշանակում է «վարձ»։
ԾՆՆԴՈՑ 29:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լիան կրկին հղիացավ, Հակոբի համար ծնեց երկրորդ որդին և ասաց. «Քանի որ Տերը լսեց, որ ատելի եմ, սրան էլ պարգևեց ինձ»։ Եվ նրա անունը դրեց Շմավոն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ դարձյալ հղիացավ ու մի որդի ծնեց և ասաց. «Քանի որ Տերը լսեց, որ ես չեմ սիրվում, դրա համար այս որդին էլ պարգևեց ինձ»։ Եվ նրա անունը Շմավոն դրեց։ |
Լիան ասաց. «Աստված վարձահատույց եղավ ինձ, որովհետև իմ աղախնին տվեցի իմ ամուսնուն»։ Եվ նրա անունը դրեց Իսաքար, որ նշանակում է «վարձ»։
Լիան ասաց. «Աստված ինձ լավ նվեր պարգևեց. սրանից հետո ամուսինս ինձ կսիրի, որովհետև նրա համար վեց որդի ծնեցի»։ Եվ նրա անունը դրեց Զաբուղոն։
Ռաքելն ասաց. «Աստված դատս պաշտպանեց. լսեց իմ ձայնը և ինձ որդի պարգևեց»։ Դրա համար նրա անունը դրեց Դան։
Ռաքելն ասաց. «Աստված ինձ օգնեց, որովհետև մրցեցի քրոջս հետ և հաղթեցի»։ Եվ որդու անունը դրեց Նեփթաղիմ։
Իսկ երրորդ օրը, երբ դեռ նրանք ցավերի մեջ էին, Հակոբի երկու որդիները՝ Դինայի եղբայրներ Շմավոնն ու Ղևին, վերցնելով իրենց սրերը, համարձակ մտան քաղաք ու կոտորեցին բոլոր արուներին։
Այն ժամանակ Հակոբն ասաց Շմավոնին ու Ղևիին. «Ինձ ատելի և չար դարձրիք այս երկրի բնակիչների՝ քանանացիների ու փերեզացիների աչքին։ Մենք սակավաթիվ ենք։ Եթե նրանք հավաքվեն, ինձ վրա հարձակվեն ու հարվածեն ինձ, ապա կոչնչանանք և՛ ես, և՛ իմ տունը»։
Առանձնանալով՝ Հովսեփը լաց եղավ, ապա կրկին եկավ նրանց մոտ, խոսեց նրանց հետ և նրանց ներկայությամբ շղթայեց Շմավոնին։
«Եթե մի տղամարդ երկու կին ունենա, որոնցից մեկը սիրելի լինի, իսկ մյուսը՝ ատելի, և նրանք՝ սիրելին ու ատելին, նրա համար որդիներ ծնեն, և անդրանիկը լինի ատելի կնոջ որդին,