ԾՆՆԴՈՑ 29:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լաբանն իր աղախին Բալլային իբրև նաժիշտ տվեց իր դուստր Ռաքելին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լաբանն իր աղախին Բաղղային որպես աղախին տվեց իր աղջիկ Ռաքելին։ |
Հակոբն ընդունեց այդ առաջարկը. շաբաթն ապրեց նրա հետ, և Լաբանն իր դուստր Ռաքելին կնության տվեց նրան։
Երբ Իսրայելը բնակություն հաստատեց այդ երկրում, Ռուբենը գնաց ու պառկեց իր հոր հարճի՝ Բալլայի հետ։ Իսրայելն իմացավ և շատ վատ ընդունեց դա։ Հակոբի որդիները տասներկուսն էին։
ԱՀԱ ՀԱԿՈԲԻ ԵՎ ՆՐԱ ՍԵՐՆԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ Երբ Հովսեփը տասնյոթ տարեկան պատանի էր, իր եղբայրների հետ ոչխար էր արածեցնում, իբրև իր հոր կանանց՝ Բալլայի և Զելփայի որդիների օգնական։ Նրա եղբայրներն իրենց հայր Իսրայելի մոտ չարախոսում էին Հովսեփի մասին։
Սրանք որդիներն են Բալլայի, որին Լաբանն իբրև նաժիշտ տվեց իր դուստր Ռաքելին։ Նա նրանց ծնեց Հակոբի համար։ Սրանց ընդհանուր թիվն է յոթ հոգի։