Այնուհետև Հակոբն ասաց Լաբանին. «Ժամանակը լրացավ. տո՛ւր ինձ իմ կնոջը, որ ամուսնանամ նրա հետ»։
ԾՆՆԴՈՑ 29:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լաբանը հավաքեց տեղի բոլոր մարդկանց ու հարսանիք արեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լաբանը այնտեղի բոլոր մարդկանց հավաքեց և խնջույք արեց։ |
Այնուհետև Հակոբն ասաց Լաբանին. «Ժամանակը լրացավ. տո՛ւր ինձ իմ կնոջը, որ ամուսնանամ նրա հետ»։
Երբ մութն ընկավ, Լաբանն առավ իր դուստր Լիային, տարավ Հակոբի մոտ, և Հակոբը պառկեց նրա հետ։
Եվ հրեշտակն ինձ ասաց. «Գրի՛ր այս բանը. երանելի՜ են բոլոր նրանք, որ կանչված են Գառան հարսանիքի ընթրիքին»։ Եվ կրկին ասաց. «Այս խոսքերն Աստծու ճշմարիտ խոսքերն են»։