Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 29:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Այնուհետև Հակոբն ասաց Լաբանին. «Ժամանակը լրացավ. տո՛ւր ինձ իմ կնոջը, որ ամուսնանամ նրա հետ»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հակոբն ասաց Լաբանին. «Տո՛ւր իմ կնոջը, որպեսզի ես մտնեմ նրա մոտ, որովհետև իմ օրերը լրացել են»։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 29:21
9 Խաչաձեւ Հղումներ  

Հակոբը սիրեց Ռաքելին և ասաց. «Յոթ տարի կծառայեմ քեզ Ռաքելի՝ քո կրտսեր դստեր համար»։


Հակոբը Ռաքելի համար ծառայեց յոթ տարի, որոնք նրա աչքին օրեր թվացին, որովհետև սիրում էր նրան։


Լաբանը հավաքեց տեղի բոլոր մարդկանց ու հարսանիք արեց։


Քսան տարի է, որ քո տանն էի։ Տասնչորս տարի քեզ ծառայեցի քո դուստրերի դիմաց և վեց տարի քո հոտերը հովվեցի, բայց դու խաբեցիր ինձ և տասն անգամ փոխեցիր իմ վարձը։


Իր ճանապարհը թեքելով դեպի նա՝ ասաց. «Թո՛ւյլ տուր՝ կենակցեմ քեզ հետ», որովհետև չճանաչեց, որ իր հարսն է։ Եվ նա ասաց. «Ի՞նչ կտաս ինձ, որ կենակցես ինձ հետ»։


Ադամը մերձեցավ իր կնոջը՝ Եվային. նա հղիացավ, ծնեց Կայենին՝ ասելով. «Աստծու օգնությամբ մարդ ձեռք բերեցի»։


Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ։ Նրա մայրը՝ Մարիամը, նշանված էր Հովսեփի հետ։ Նախքան նրանց մերձենալը Մարիամը հղիացավ Սուրբ Հոգուց։


«Եթե մեկը կին առնի՝ ամուսնանա նրա հետ, բայց ատի նրան,


Օրեր հետո՝ ցորենի հնձի ժամանակ, Սամփսոնը, մի ուլ վերցնելով, այցելեց իր կնոջը՝ ասելով. «Մտնեմ սենյակ կնոջս մոտ»։ Բայց կնոջ հայրը չթողեց, որ նրա մոտ մտնի։