Բաթուելը ծնեց Ռեբեկային։ Սրանք են այն ութ որդիները, որոնց ծնեց Մեղքան Աբրահամի եղբոր՝ Նաքովրի համար։
ԾՆՆԴՈՑ 28:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսահակն ուղարկեց Հակոբին, և նա գնաց Ասորիների Միջագետք՝ ասորի Բաթուելի որդի Լաբանի մոտ, որը Ռեբեկայի՝ Հակոբի ու Եսավի մոր եղբայրն էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Իսահակը ճանապարհեց Հակոբին. և նա գնաց Փադան-Արամ՝ ասորի Բաթուելի որդի Լաբանի, այսինքն՝ Հակոբի և Եսավի մոր՝ Ռեբեկայի եղբոր մոտ։ |
Բաթուելը ծնեց Ռեբեկային։ Սրանք են այն ութ որդիները, որոնց ծնեց Մեղքան Աբրահամի եղբոր՝ Նաքովրի համար։
Կերան ու խմեցին նաև այն մարդիկ, որոնք նրա հետ էին, և ապա քնեցին։ Առավոտյան վեր կենալով՝ նա ասաց. «Ճանապարհե՛ք ինձ, որ գնամ տիրոջս մոտ»։
Իսահակը քառասուն տարեկան էր, երբ իրեն կին առավ Ռեբեկային՝ Ասորիների Միջագետքում ապրող ասորի Բաթուելի դստերը, որը ասորի Լաբանի քույրն էր։
Վե՛ր կաց, գնա՛ Ասորիների Միջագետք՝ քո մոր հոր՝ Բաթուելի տունը, և այնտեղից քո մորեղբայր Լաբանի դուստրերից քեզ կի՛ն առ։
Հակոբը ելավ գնաց դեպի արևելք՝ Լաբանի՝ ասորի Բաթուելի որդու, Հակոբի ու Եսավի մոր՝ Ռեբեկայի եղբոր մոտ։
Եվ հայտնեց Ռաքելին, որ ինքը նրա հոր ազգականն է և Ռեբեկայի որդին։ Ռաքելը վազեց ու հորը պատմեց այն, ինչ պատահել էր։
Գիշերը երազում Աստված երևաց Լաբան Ասորուն ու ասաց նրան. «Զգո՛ւյշ եղիր, Հակոբի հետ հանկարծ չարությամբ չխոսես»։
Հակոբը եկավ իր հայր Իսահակի մոտ՝ Մամբրե՝ Դաշտի քաղաքը [𝕸 Կիրիաթ Հաարբա], որը Քեբրոնն է, քանանացիների երկրում, որտեղ որպես պանդուխտ ապրեցին Աբրահամն ու Իսահակը։
Արամայեցիները քեզ հետ առևտուր են արել քո ապրանքների բազմազանության համար՝ փոխանակելով կարկեհան, ասեղնագործ կարմիր կերպաս, բեհեզ, ապարանջան, հակինթ։
Եթե Գաղաադը չլիներ, ապա սուտ էին իշխանները Գաղգաղայում, որ զոհ էին մատուցում, և նրանց զոհասեղանները կրիաներ էին ագարակի անմշակ հողի վրա։
Պատասխան տալով՝ կասես Տիրոջ՝ քո Աստծու առջև. “Իմ հայրը թողեց Ասորիքն ու իջավ Եգիպտոս, այնտեղ պանդուխտ գնաց սակավաթիվ մարդկանցով, բայց այնտեղ մեծ ազգ դարձավ, խիստ բազմացավ։