Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 28:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Եսավը տեսավ, որ Իսահակն օրհնեց Հակոբին՝ գնալու Ասորիների Միջագետք և այնտեղից կին առնելու, և թե ինչպե՛ս հայրը Հակոբին օրհնելիս պատվիրեց՝ «Քանանացիների դուստրերից կին չառնես»,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Երբ Եսավը տեսավ, որ Իսահակն օրհնեց Հակոբին ու նրան ուղարկեց Փադան-Արամ՝ այնտեղից իրեն կին առնելու համար, և որ նրան օրհնելիս պատվիրեց նրան՝ ասելով. «Քանանի աղջիկներից քեզ համար կին չառնես»,

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 28:6
4 Խաչաձեւ Հղումներ  

Իսահակը քառասուն տարեկան էր, երբ իրեն կին առավ Ռեբեկային՝ Ասորիների Միջագետքում ապրող ասորի Բաթուելի դստերը, որը ասորի Լաբանի քույրն էր։


Իսահակը մեծապես ցնցվեց ու ասաց. «Իսկ ո՞վ էր նա, որ ինձ համար որս արեց, մինչ քո գալը մատուցեց ինձ, և կերա ամենից, օրհնեցի նրան, և նա օրհնյալ պիտի լինի»։


Իսահակը կանչեց Հակոբին, օրհնեց նրան ու պատվիրեց՝ ասելով. «Քանանացիների դուստրերից կին չառնես։


Հակոբն էլ, անսալով իր հոր ու մոր խոսքերին, գնաց Ասորիների Միջագետք,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ