Տերը երևաց Աբրամին և նրան ասաց. «Այս երկիրը տալու եմ քո սերունդներին»։ Այնտեղ Աբրամը զոհասեղան շինեց իրեն հայտնված Տիրոջ համար։
ԾՆՆԴՈՑ 28:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քեզ և քո սերունդներին թող տա իմ հոր՝ Աբրահամի օրհնությունը՝ ժառանգելու քո պանդխտության երկիրը, այն, որ Աստված տվեց Աբրահամին»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ տա քեզ Աբրահամի օրհնությունը, քեզ և քո սերնդին քեզ հետ, որպեսզի ժառանգես քո պանդխտության երկիրը, որ Աստված տվել է Աբրահամին»։ |
Տերը երևաց Աբրամին և նրան ասաց. «Այս երկիրը տալու եմ քո սերունդներին»։ Այնտեղ Աբրամը զոհասեղան շինեց իրեն հայտնված Տիրոջ համար։
Իսահակը մեծապես ցնցվեց ու ասաց. «Իսկ ո՞վ էր նա, որ ինձ համար որս արեց, մինչ քո գալը մատուցեց ինձ, և կերա ամենից, օրհնեցի նրան, և նա օրհնյալ պիտի լինի»։
Հակոբը բնակվում էր այն երկրում, որտեղ պանդուխտ էր եղել իր հայրը, այսինքն՝ քանանացիների երկրում։
Մենք պանդուխտ ենք քո առջև և օտարական, ինչպես մեր բոլոր հայրերը։ Մեր օրերը երկրի վրա ստվերի են նման, և մնայուն ոչ մի բան չունենք։
Իսկ դու, Տե՜ր, քո գթությունն ինձնից հեռու մի՛ պահիր, Քո ողորմությունն ու ճշմարտությունը թող միշտ օգնեն ինձ։
Ես իմ ուխտը հաստատեցի նրանց հետ՝ տալու նրանց քանանացիների երկիրը, որտեղ նրանք պանդուխտ եղան։
որպեսզի Աբրահամի օրհնությունը հասնի հեթանոսներին Հիսուս Քրիստոսի միջոցով, և որպեսզի մենք հավատի միջոցով ստանանք խոստացված Սուրբ Հոգին։
Սուրբ Գիրքը, կանխատեսելով, որ Աստված հեթանոսներին հավատով էր արդարացնելու, նախապես խոստացավ Աբրահամին, թե՝ «Բոլոր ազգերը քեզնով են օրհնվելու» (Ծնն. 12.3)։
Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ Քրիստոսով օրհնեց մեզ երկնքում ամեն տեսակ հոգևոր օրհնությամբ,