Տերը երևաց Աբրամին և նրան ասաց. «Այս երկիրը տալու եմ քո սերունդներին»։ Այնտեղ Աբրամը զոհասեղան շինեց իրեն հայտնված Տիրոջ համար։
ԾՆՆԴՈՑ 28:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը, որ կանգնած էր սանդուղքի վրա, ասաց. «Ես Տերն եմ՝ քո հոր՝ Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը։ Մի՛ վախեցիր, քանի որ այն հողը, որի վրա քնել ես, տալու եմ քեզ և քո զավակներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ահա Տերը կանգնած էր դրա վրա. նա ասաց. «Ես եմ Տերը՝ քո հայր Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը. այդ հողը, որի վրա պառկած ես, ես քեզ եմ տալու և քո սերնդին։ |
Տերը երևաց Աբրամին և նրան ասաց. «Այս երկիրը տալու եմ քո սերունդներին»։ Այնտեղ Աբրամը զոհասեղան շինեց իրեն հայտնված Տիրոջ համար։
Արդ, վե՛ր կաց, շրջի՛ր այդ երկիրն իր երկարությամբ ու լայնությամբ, որովհետև այն քեզ եմ տալու»։
Այս դեպքերից հետո երազում Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քո պաշտպանը պիտի լինեմ, և քո վարձը չափազանց շատ պիտի լինի»։
Այդ օրը Տերն ուխտ կապեց Աբրամի հետ և ասաց. «Քո հետնորդներին եմ տալու այդ երկիրը՝ Եգիպտոսի գետից մինչև Մեծ գետը՝ Եփրատ գետը,
«Ես եմ քո հոր Աստվածը։ Մի՛ վախեցիր, որովհետև քեզ հետ եմ. ես օրհնելու եմ քեզ, բազմացնելու եմ քո զավակներին հանուն քո հայր Աբրահամի»։
իբրև պանդուխտ ապրի՛ր այս երկրում, և ես կլինեմ քեզ հետ ու կօրհնեմ քեզ, որովհետև քեզ ու քո ժառանգներին եմ տալու այս ողջ երկիրը։ Ես կկատարեմ այն երդումը, որ տվեցի քո հայր Աբրահամին։
Քեզ և քո սերունդներին թող տա իմ հոր՝ Աբրահամի օրհնությունը՝ ժառանգելու քո պանդխտության երկիրը, այն, որ Աստված տվեց Աբրահամին»։
Ես եմ Աստվածը, որ երևացի քեզ Բեթելում, որտեղ ինձ համար կոթող օծեցիր և ուխտ արեցիր։ Արդ, վե՛ր կաց, դո՛ւրս ելիր այս երկրից և գնա՛ այն երկիրը, որտեղ ծնվել ես, և ես քեզ հետ կլինեմ”»։
Եթե ինձ հետ չլիներ իմ նախահոր Աստվածը՝ Աբրահամի Աստվածը՝ Իսահակի Երկյուղը, այժմ գուցե ինձ ձեռնունայն հետ ուղարկեիր։ Սակայն Աստված տեսավ իմ չարչարանքն ու իմ վաստակը և երեկ հանդիմանեց քեզ»։
Եվ ասաց նրանց. «Նայելով ձեր հոր դեմքին՝ զգում եմ, որ նա իմ նկատմամբ նույնը չէ, ինչ առաջ էր։ Սակայն իմ հոր Աստվածն ինձ հետ է։
Մեր դատավորը Աբրահամի Աստվածը, Նաքովրի Աստվածը, նրանց հայրերի Աստվածը թող լինի»։ Եվ Հակոբը երդվեց իր հոր՝ Իսահակի Երկյուղով։
Եվ Հակոբն ասաց. «Իմ նախահայր Աբրահամի՛ Աստված, իմ հայր Իսահակի՛ Աստված, Տե՛ր, որ ինձ ասացիր՝ “Գնա՛ քո ծննդյան երկիրը, և քեզ բարիք կանեմ”։
Եվ Աստված ասաց Հակոբին. «Վե՛ր կաց, բարձրացի՛ր Բեթել և բնակվի՛ր այնտեղ։ Այնտեղ զոհասեղա՛ն պատրաստիր Աստծու համար, որը երևաց քեզ քո եղբայր Եսավից փախչելու ժամանակ»։
Այն երկիրը, որ տվել եմ Աբրահամին ու Իսահակին, տվեցի նաև քեզ. այն քոնն է, և քեզանից հետո այն տալու եմ քո զավակներին»։
Աստված ասաց. «Ես քո հայրերի Աստվածն եմ։ Մի՛ վախեցիր Եգիպտոս իջնելուց, որովհետև այնտեղ քեզ մեծ ազգ եմ դարձնելու։
Եվ ասաց նրան. «Ես եմ քո հոր Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածն ու Հակոբի Աստվածը»։ Մովսեսը շրջեց իր դեմքը, քանի որ երկնչում էր ուղիղ նայել Աստծուն։
«Սա՝ որպեսզի քեզ հավատան, որ քեզ երևացել է Տերը՝ նրանց հայրերի Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»։
Ես իմ ուխտը հաստատեցի նրանց հետ՝ տալու նրանց քանանացիների երկիրը, որտեղ նրանք պանդուխտ եղան։
Ձեզ պիտի վերցնեմ որպես իմ ժողովուրդը և պիտի լինեմ ձեր Աստվածը, և պիտի իմանաք, որ ես՝ Տերը, ձեր Աստվածն եմ, որ ձեզ հանելու եմ եգիպտացիների բռնությունից
Ամենակալ Տերն այսպես է ասում. «Հավաքելու եմ Իսրայելի տունն այն ազգերից, որոնց մեջ նրանք ցրիվ են եկել, և սրբաբանվելու եմ նրանց մեջ՝ ազգերի ու ժողովուրդների առաջ։ Նրանք բնակվելու են իրենց երկրում, որ տվել եմ իմ ծառա Հակոբին։
Այսպես ցույց տվեց ինձ Տեր Տերը. «Ահա մի մարդ կար ադամանդե պարսպի վրա, և նրա ձեռքին՝ ադամանդ։
“Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը” (Ելք 3.6)։ Ուրեմն Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի»։
Այստեղ նրան և ոչ մի ժառանգություն չտվեց, մի ոտնաչափ տեղ անգամ, բայց խոստացավ նրան այս տեղը տալ բնակության համար և իրենից հետո՝ նրա սերնդին, երբ դեռ նա նույնիսկ որդի չուներ։
Տեսե՛ք, ահա ձեզ հանձնեցի այդ երկիրը. մտե՛ք ու ժառանգե՛ք այն, որը ես երդվեցի ձեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, տալու նրանց ու նրանցից հետո նրանց զավակներին, մի երկիր, որ մեղր ու կաթ է բխեցնում”։
Եվ Տերն ասաց Մովսեսին. «Այս է այն երկիրը, որ երդվելով Աբրահամին, Իսահակին ու Հակոբին՝ ասել եմ. “Քո հետնորդներին եմ տալու դա”։ Այս երկիրը ցույց եմ տալիս քեզ, բայց դու այնտեղ չես մտնելու»։
Ոչ թե քո արդար լինելու և քո սրտի մաքրության համար ես մտնում նրանց երկիրը՝ ժառանգելու այն, այլ այդ ազգերի անօրենության համար է Տերը՝ քո Աստվածը, ոչնչացնում նրանց քո առջևից, որպեսզի հաստատի այն ուխտը, որ երդվել է Տերը մեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին։
Հիրավի, ավելի լավ տեղ են տենչում, այսինքն՝ երկնավոր մի վայր։ Ահա թե ինչու Աստված ամոթ չի համարում նրանց Աստվածը կոչվել, քանի որ քաղաք պատրաստեց նրանց համար։