և օրհնեց Աբրամին՝ ասելով. «Օրհնյալ լինես, Աբրա՛մ, Բարձրյալ Աստծու կողմից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը։
ԾՆՆԴՈՑ 27:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ պատրաստի՛ր իմ սիրած խորտիկները և մատուցի՛ր ինձ, որ ուտեմ և մինչև իմ մեռնելն օրհնեմ քեզ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինձ համար պատրաստի՛ր իմ սիրած խորտիկները և բե՛ր ինձ, որ ուտեմ, որպեսզի իմ հոգին օրհնի քեզ իմ մեռնելուց առաջ»։ |
և օրհնեց Աբրամին՝ ասելով. «Օրհնյալ լինես, Աբրա՛մ, Բարձրյալ Աստծու կողմից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը։
Եվ օրհնելով Ռեբեկային՝ ասացին. «Քո՛ւյր մեր, քո սերունդը թող հազարավոր ու բյուրավոր դառնա և ժառանգի քո թշնամիների քաղաքները»։
Հակոբն ասաց հորը. «Եսավն եմ՝ քո անդրանիկը։ Արեցի այն, ինչ ասացիր ինձ։ Վե՛ր կաց, նստի՛ր ու կե՛ր իմ որսից, որ օրհնես ինձ»։
Եվ չճանաչեց նրան, որովհետև նրա ձեռքերն իր եղբայր Եսավի ձեռքերի նման մազոտ էին։ Եվ օրհնեց նրան։
Իսահակն ասաց. «Մատուցի՛ր ինձ, որ ուտեմ քո որսից, որդյա՛կ, որպեսզի օրհնեմ քեզ»։ Հակոբը մատուցեց նրան, և նա կերավ։ Նրան գինի բերեց, և նա խմեց։
Հակոբը մոտեցավ, համբուրեց նրան։ Իսահակն առավ նրա հագուստի հոտը և օրհնեց նրան՝ ասելով. «Իրապես իմ որդու բուրմունքը նման է բուրմունքին բարեբեր անդաստանի, որ օրհնված է Տիրոջ կողմից։
Նա ևս խորտիկներ պատրաստեց, մատուցեց իր հորը և ասաց նրան. «Թող իմ հայրը վեր կենա և ուտի իր որդու որսից, որպեսզի օրհնի ինձ»։
Ռեբեկան լսեց, որ Իսահակը խոսում էր իր որդու հետ։ Եվ երբ Եսավը գնաց դաշտ՝ որս անելու իր հոր համար,
“Ինձ ո՛րս բեր և ինձ համար խորտիկնե՛ր պատրաստիր, որ ուտեմ և օրհնեմ քեզ Տիրոջ առաջ, քանի դեռ չեմ մահացել”։
Գնա՛ և հոտի միջից երկու մատղաշ ու ընտիր ո՛ւլ բեր ինձ, որ դրանցով քո հոր համար նրա սիրած խորտիկները պատրաստեմ։
Իմ Աստվածը թող օրհնի քեզ, աճեցնի քեզ, բազմացնի քեզ, և դու ժողովուրդներին միավորող դառնաս։
Հովսեփը պատասխանեց հորը. «Իմ որդիներն են, որոնց Աստված պարգևեց ինձ այստեղ»։ Հակոբն ասաց. «Նրանց բե՛ր ինձ մոտ, որ օրհնեմ նրանց»։
Սրանք բոլորը Հակոբի որդիներն են՝ թվով տասներկու։ Եվ այս է, որ նրանց հայրը խոսեց իրենց հետ։ Նա յուրաքանչյուրին օրհնեց իրեն արժանի օրհնությամբ։
Սիմեոնը նրանց օրհնեց և ասաց նրա մորը՝ Մարիամին. «Ահա սա է, որ պատճառ է դառնալու Իսրայելի մեջ շատերի անկման ու բարձրացման և նշան՝ հակառակության։