Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 27:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Հակոբն ասաց հորը. «Եսավն եմ՝ քո անդրանիկը։ Արեցի այն, ինչ ասացիր ինձ։ Վե՛ր կաց, նստի՛ր ու կե՛ր իմ որսից, որ օրհնես ինձ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Հակոբն ասաց հորը. «Ես Եսավն եմ՝ քո անդրանիկը. ես արեցի, ինչպես որ ասացիր ինձ. վե՛ր կաց, նստի՛ր և կե՛ր իմ որսից, որ քո օրհնությունը տաս ինձ»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 27:19
15 Խաչաձեւ Հղումներ  

Նա, որ ելավ առաջինը, ամբողջովին կարմիր և թավամազ մորթ ուներ. նրան կոչեց Եսավ։


Իսահակը սիրում էր Եսավին, քանի որ նրա որսի միսն էր իր կերակուրը, իսկ Ռեբեկան սիրում էր Հակոբին։


Հակոբը դրանք տարավ իր հորն ու ասաց. «Հա՛յր իմ»։ Նա պատասխանեց. «Ահա այստեղ եմ։ Դու ո՞վ ես, որդյա՛կ»։


Իսահակն ասաց Հակոբին. «Մո՛տ արի, որ շոշափեմ քեզ, որդյա՛կ, որպեսզի տեսնեմ, թե դո՞ւ ես իմ որդի Եսավը, թե՞ ոչ»։


Նա ևս խորտիկներ պատրաստեց, մատուցեց իր հորը և ասաց նրան. «Թող իմ հայրը վեր կենա և ուտի իր որդու որսից, որպեսզի օրհնի ինձ»։


Իսահակն ասաց նրան. «Քո եղբայրը եկավ և նենգությամբ առավ քո օրհնությունը»։


պատրաստի՛ր իմ սիրած խորտիկները և մատուցի՛ր ինձ, որ ուտեմ և մինչև իմ մեռնելն օրհնեմ քեզ»։


ու ցասումը, և մոռանա այն, ինչ արեցիր նրան։ Ապա մարդ կուղարկեմ և կկանչեմ քեզ այնտեղից. չլինի թե ձեր երկուսից էլ զրկվեմ նույն օրը»։


Նա ասաց նրան. «Ես էլ եմ մարգարե քեզ պես. Տիրոջ հրեշտակը խոսեց ինձ հետ՝ ասելով. “Նրան քեզ մոտ՝ քո տո՛ւն տար, թող հաց ուտի ու ջուր խմի”»։


և Հերոբովամն իր կնոջն ասաց. «Վե՛ր կաց, կերպարանափոխվի՛ր, որ չիմանան՝ դու Հերոբովամի կինն ես, և գնա՛ Սելով։ Այնտեղ է ապրում Աքիա մարգարեն։ Նա գուշակել է, որ ես պիտի թագավորեմ այս ժողովրդի վրա։


Դուք ասացիք. «Ուխտ կնքեցինք դժոխքի հետ և դաշինք կռեցինք մահվան հետ. եթե փոթորկվող մրրիկ էլ բարձրանա, մեզ վրա չի գա, քանզի սուտը մեզ համար հույս դարձրինք, ուրեմն ստությամբ էլ կպաշտպանվենք»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ