Իսահակը մեծապես ցնցվեց ու ասաց. «Իսկ ո՞վ էր նա, որ ինձ համար որս արեց, մինչ քո գալը մատուցեց ինձ, և կերա ամենից, օրհնեցի նրան, և նա օրհնյալ պիտի լինի»։
ԾՆՆԴՈՑ 27:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսահակն ասաց նրան. «Քո եղբայրը եկավ և նենգությամբ առավ քո օրհնությունը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսահակն ասաց. «Քո եղբայրը եկավ նենգությամբ և առավ քո օրհնությունը»։ |
Իսահակը մեծապես ցնցվեց ու ասաց. «Իսկ ո՞վ էր նա, որ ինձ համար որս արեց, մինչ քո գալը մատուցեց ինձ, և կերա ամենից, օրհնեցի նրան, և նա օրհնյալ պիտի լինի»։
Երբ լույսը բացվեց, Հակոբը տեսավ, որ Լիան է։ Եվ Լաբանին ասաց. «Այս ի՞նչ արեցիր, մի՞թե Ռաքելի համար չծառայեցի քեզ, ինչո՞ւ խաբեցիր ինձ»։
Արդ, Բահաղի բոլոր մարգարեներին, նրա ծառաներին ու քրմերին ինձ մո՛տ կանչեք. թող ոչ ոք չբացակայի, քանի որ Բահաղին մեծ զոհ եմ մատուցելու։ Ով բացակայի, իմ ձեռքից չի փրկվի»։ Հեուն խաբեություն արեց, որպեսզի Բահաղի ծառաներին կորստյան մատնի։
Յուրաքանչյուրն այպանում է իր բարեկամին, ճշմարտություն չեն խոսում. նրանց լեզուն սովորեց սուտ խոսել։ Նրանք զրկեցին, բայց չհանգստացան,
Չէ՞ որ դուք բոլորդ մի Հայր ունեք. մի Աստված չստեղծե՞ց ձեզ, ինչո՞ւ է, որ յուրաքանչյուրդ թույլ եք տալիս ձեր եղբորը՝ պղծելու ձեր հայրերի ուխտը։
Արդ, այս գանձն ունենք կավե ամանների մեջ, որպեսզի երևա, որ այս անսահման զորությունն Աստծուց է և ոչ թե մեզնից։
որ ոչ ոք չափը չանցնի և այդ հարցում դիպչի իր եղբոր պատվին, որովհետև Տերը վրեժխնդիր է այդ ամենի համար, ինչպես որ նախապես ձեզ ասացինք և հաստատեցինք։